Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Արտակ Աղեկյանի և Հայկ Բարոյանի հոգեհանգիստը

04.03.2015

Մարտի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնատար այլ անձինք Տաշիր քաղաքում մասնակցեցին փետրվարի 28-ին ադրբեջանական դիվերսիան հետ մղելու հետևանքով զոհված փոխգնդապետ Արտակ Աղեկյանի և ժամկետային զինծառայող Հայկ Բարոյանի հոգեհանգստին: Հոգեհանգստի կարգը կատարեց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Ներկաներն իրենց ցավակցությունը և զորակցությունը հայտնեցին զոհվածների հարազատներին՝ երախտագիտություն հայտնելով նրանց Հայրենիքի քաջարի պաշտպաններ դաստիարակելու համար:
Արտակ Աղեկյանը ծնունդով Տաշիր քաղաքից է, Հայկ Բարոյանը՝ Սարչապետ համայնքից: Ցուցաբերած արիության համար նրանք պարգևատրվել են ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալով:
Զոհվածներին զինվորական կարգով կհուղարկավորեն այսօր՝ Տաշիր քաղաքի գերեզմանատանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24