Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հնչեց Վերջին զանգը 23.05.2014
Մայիսի 23-ին, «Վերջին զանգը» հնչեց նաև Լոռու մարզի բոլոր դպրոցներում: Ամենուր տեղի ունեցան «Վերջին զանգի» հանդիսավոր արարողություններ, հնչեցին շնորհավորանքի խոսքեր ու բարեմաղթանքներ: Հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ հրաժեշտ տվեցին աշակերտական նստարանին: Նրանք երախտագիտության հուզիչ խոսքեր հղեցին իրենց սիրելի ուսուցիչներին, հարազատ դպրոցին՝ խոստանալով բարձր պահել կրթօջախի ու հայրենի երկրի պատիվը:

Խորհրդակցություն Ստեփանավանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ 22.05.2014
Եկամուտների հավաքագրման ցուցանիշներն առավել բարելավելու և առկա խնդիրները վեր հանելու նպատակով մայիսի 21-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն էր հրավիրվել մարզպետարանում:

Աշխատանքային քննարկում՝ մարզպետին կից երիտասարդական խորհրդի մասնակցությամբ 22.05.2014
Լոռու մարզպետին կից երիտասարդական խորհրդի մասնակցությամբ մայիսի 22-ին տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանը, մարզպետի օգնականներ Արման Սարգսյանը և Տիգրան Էվինյանը:

Համագործակցության նոր նախատեսումներ՝ 21.05.2014
Գերմանիայի դաշնային կառավարության աջակցությամբ, «Գերմանական ծրագիր Կովկասում» ծրագրի շրջանակներում, Երևանում, արդեն շուրջ 6 տարի գործում է «Հայաստանի գործատուների միությունը», որն աջակցության, խորհրդատվական, սոցիալական մի շարք ծրագրեր է իրականացնում՝ ուղղված հանրապետության գործատուների խնդիրների լուծմանը: Միության առաջին մասնաճյուղը հիմնադրվել է Լոռու մարզում՝անցյալ տարի:

«Քաունթերփարթ ինթերնեյշնլի» Հայաստանյան ներկայացուցչությունն ավարտում է իր գործունեությունը 21.05.2014
Մեկ ամսից «Քաունթերփարթ ինթերնեյշնլի» Հայաստանյան ներկայացուցչությունը կավարտի իր գործունեությունը: Կազմակերպությունը մեզանում գործունեություն է ծավալում ավելի քան 3 տարի: Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Ախթալա, Դեբեդ, Դսեղ, Ծաթեր, Մեծ Այրում համայնքներում «Քաունթերփարթն» անցած տարիներին բազմաթիվ ծրագրեր է իրականացրել՝ սկսած շինարարական աշխատանքներից մինչև համայնքների մշակութային կյանքի ակտիվացմանն ու քաղաքացիական հասարակության կայացմանն ուղղված ձեռնարկումները: Միայն անցած տարի կազմակերպությունը նշված համայնքներում 99 մլն դրամի տարաբնույթ ծրագրեր է կյանքի կոչել:

Տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 21.05.2014
Մայիսի 21-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: