Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

22.06.2015

Հունիսի 19-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն արտահերթ խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, գույքահարկի և հողի հարկի գծով խոշոր պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց, համայնքներում աշխատավարձի գծով ձևավորված պարտքերին, կարկտահարված համայնքների խնդիրներն ու մանկապարտեզներում տիրող սանիտարական վիճակին առնչվող հարցեր:
Նշվել է, որ հանրապետությունում պետական բյուջեի միջոցներով իրականացվող բոլոր ծրագրերն ընթացքի մեջ են և ավարտին կհասցվեն սահմանված ժամկետներում, առկա ֆինանսական միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով վերանայման ենթակա է երկու ծրագիր:
ՏԿԱԻ նախարարին զեկուցվել է հանրապետությունում առկա հողատեսքերի վերագնահատման խնդրի մասին: Ա. Երիցյանը հանձնարարել է քննարկել խնդիրը Կադաստրի պետական կոմիտեի հետ և հնարավոր լուծումներ առաջարկել:
Քննարկվել են նաև հանրապետության 5 մարզերում տեղացած կարկուտի հասցրած վնասները:
ՏԿԱԻ նախարարի հանձնարարությամբ՝ մարզերում գործող մանկապարտեզներում իրականացված ուսումնասիրությունները մի շարք համայնքներում ի հայտ են բերել սանիտարական խնդիրներ: Նախարար Երիցյանը մարզպետներին հանձնարարել է շուտափույթ միջոցներ ձեռնարկել նշված մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու ուղղությամբ:
ՏԿԱԻ նախարարն անդրադարձել է նաև համայնքներում աշխատավարձի գծով ձևավորված պարտքերի խնդրին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24