Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորն ընդունեց ու ճանապարհեց Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը

22.06.2015

Մայիսի 8-ին Շուշիի ազատագրման օրը Սուրբ Ղազանչեցոնց եկեղեցում վառվեց Համահայկական 6-րդ խաղերի ջահը, որը հանդիսավորությամբ անցնելով Գեղարքունիքի և Տավուշի մարզերով, հունիսի 20-ի կեսօրին հյուրընկալվեց Լոռու մարզում: Տոնականորեն զարդարված Հայքի բազմամարդ հրապարակում վանաձորցիները վանկարկումներով ու բուռն ծափողջույններով դիմավորեցին ջահակրին՝ վանաձորցի փառաբանված մարզիկ սամբո ըմբշամարտի աշխարհի հնգակի չեմպիոն և եռակի գավաթակիր ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Ղազարյանին:
Բեմահարթակում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, հայոց սպորտի լեգենդ, ծնունդով վանաձորցի ու Վանաձորի պատվավոր քաղաքացի, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը, այլ պաշտոնատար անձինք: Ի դեպ, հենց մեր լեգենդար համաքաղաքացուն է վստահվել 1999թ. Հրազդան մարզադաշտում բոցավառելու Առաջին համահայկական խաղերի ջահը:
Համահայկական ամառային խաղերի պատմության մեջ Վանաձորը առաջին անգամն է դարձել մրցասպարեզ, ուր կանցկացվի ձեռքի գնդակի առաջնության նախընտրական փուլը:
Ուրախ երգ ու պարի, ծափողջյունների ներքո Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը Վանաձորից ուղևորվեց Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաք:
Ջահն անցնելով Հայաստանի մարզերով և հայաշատ քաղաքներով՝ հայրապետական օրհնանք կստանա Ս. Էջմիածնում և օգոստոսի 2 –ին կմտնի համայն հայության մայրաքաղաք՝ Երևան:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24