Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շտաբային ուսումնավարժություն

23.06.2015

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի համապատասխան որոշմամբ և մարզպետի ու Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանի աշխատանքային պլանի համաձայն՝ հունիսի 23-ին Վանաձորում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն՝ «Հակառակորդի հարձակման դեպքում քաղպաշտպանության միջոցառումների կազմակերպում» թեմայով: Ուսումնավարժությանը մասնակցում էին Լոռու մարզպետ, մարզի քաղպաշտպանության պետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության, քաղպաշտպանության վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Մանվել Ներսիսյանը, Լոռու մարզպետի տեղակալ, տարհանման հանձնաժողովի նախագահ Վանիկ Ասատրյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Լոռու մարզպետարանի, մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի, տարհանման հանձնաժողովի, Լոռու մարզային փրկարարական վարչության, Վանաձորի քաղաքապետարանի, մարզի մի շարք կոմունալ, կապի, տրանսպորտի սպասարկման ծառայությունների, առողջապահական հիմնարկների, համապատասխան մասնագիտացված խմբերի ներկայացուցիչներ:
Ուսումնավարժության անցկացման նպատակն էր ստուգել և կատարելագործել Լոռու մարզի պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների և տեղական ինքնակառավարման մարմինների հմտություններն ու ունակությունները պատերազմական իրավիճակում փոխհամագործակցության միջոցառումներ իրականացնելիս, կատարելագործել արձագանքող ուժերի և մասնագիտացված խմբերի գործնական ունակությունները:
Ուսումնավարժական պլանի համաձայն, առավոտյան ժամը 7.30-ին վերոնշյալ կառույցների ներկայացուցիչներն իրազեկվել էին դեպքի մասին և ստանալով հավաքի ազդանշանը, ներկայացել հավաքատեղի՝ Լոռու մարզպետարան: Նիստը վարում էր Լոռու մարզպետը, ով կարևորեց նմանատիպ ուսումնավարժությունը, որը նպաստում է համապատասխան կառույցների զգոնության բարձրացմանը և արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելուն: Փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հրաչ Անտոնյանը ներկայացրեց ուսումնավարժության անցկացման նպատակը: Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Լևոն Դալլաքյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակը: Տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Մարզպետը կարգադրեց գործողության մեջ դնել գործողությունների պլանները: Մասնակիցները գնահատեցին ստեղծված իրավիճակը , ներկայացրին համապատասխան ռաջարկություններ, պլանավորվեցին առաջնահերթ գործողությունները: Գործնական միջոցառումը՝ տարհանման գործողություններն անցկացվեցին Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցում, որտեղ էլ ամփոփվեցին ուսումնավարժության արդյունքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:27:34