Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվություններով հանդես եկան Շամլուղ և Արևածագ համայնքների ղեկավարները

29.02.2016

Լոռու մարզի համայնքների ղեկավարները շարունակում են տարեկան հաշվետվություններ ներկայացնել մարզպետարանի ղեկավարների և պաշտոնատար անձանց, շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:

Շամլուղ և Արևածագ համայնքների ղեկավարների հաշվետվություններին  ներկա էր նաև  Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը:

Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ  Բեժանյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հաշվետվությանը ներկա գտնվելու համար,  նշեց, որ հաշվետու տարում աշխատանքներն ընթացել են համայնքի 2014-2017թ.թ. սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրի շրջանակներում: 2015թ.-ին համայնքում զգալի աշխատանքներ են կատարվել. համայնքային բյուջեի և բնակիչների միջոցներով  կառուցվել են նոր ջրագծեր, ինչի շնորհիվ բարելավվել է համայնքի ջրամատակարարումը, վերանորոգվել է նախակրթարանը և այլն:  Ըստ քաղաքապետի, օրախնդիր է մնում ճանապարհների նորոգումը, փողոցային լուսավորության խնդիրը և այլն: Նա խոսեց նաև ծրագրերից:

Ա. Դարբինյանը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին հաշվետու տարում իրականացված արդյունավետ ծրագրերի համար՝  կարևորելով թափանցիկ աշխատաոճը:

Փոխմարզպետը ներկա գտնվեց նաև Արևածագ համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի հաշվետվությանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17