Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց Լոռու մարզպետի 2015թ. հաշվետվությունը

26.02.2016

Այսօր Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում անցկացվեց այս տարվա առաջին մարզխորհրդի նիստը, որին ներկա էին նաև ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության, մարզի հասարակական, քաղաքական կազմակերպությունների, համայնքների ղեկավարների, ստեղծագործական միությունների, հոգևոր դասի, հանրության ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Տարեկան հաշվետվությամբ հանդես եկավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ողջունելով ներկաներին, նա ամփոփ ելույթով անդրադարձավ 2015թ. ընթացքում կատարված աշխատանքներին, նշանակալի իրադարձություններին և խնդիրներին: Ըստ մարզի ղեկավարի, 2015 թվականի ընթացքում մարզպետարանի գործունեության համար կարևոր նշանակություն են ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի պահանջների, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի գերակայությունների և 2014թ. հոկտեմբերի 6-ի ՀՀ կառավարության թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Լոռու մարզի 2014-2017թ.թ. սոցիալ–տնտեսական զարգացման ծրագրի» դրույթների ու զարգացման գերակա ուղղությունների հիմնադրույթների հետևողական իրականացումը: Հաշվետու ժամանակաշրջանում Լոռու մարզպետարանի աշխատակազմի 2015թ. աշխատանքային ծրագրի համաձայն մարզի տարածքային կառավարման իրականացման հիմնական նպատակային դրույթներ են եղել՝
•պետական և տեղական բյուջեների միջոցների հավաքագրմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացումը,
•կրթական համակարգի բարեփոխումների ծրագրի իրականացումը և հանրակրթական դպրոցների ջեռուցման համակարգերի գազաֆիկացումը,
•արտադրական հզորությունների վերագործարկումը և նորերի
շահագործումը` առաջնահերթությունը տալով լեռնամետալուրգիային, հանքարդյունաբերությանը և սննդի արդյունաբերություններին
•փոքր և միջին ձեռներեցության զարգացման խթանումը և աջակցությունը,
•տրանսպորտային փոխադրումների կանոնակարգումը և ընդլայնումը:
•աջակցությունը կապի նոր ծառայությունների բացմանը և սպասարկման որակի բարելավման խթանումը,
•մասնավոր գյուղացիական տնտեսություններին վարկերի հատկացման աջակցումը:
•բնական աղետների հետևանքների մեղմացմանն ուղղված միջոցառումների
կազմակերպումը,
•առողջապահության բնագավառի աշխատանքների բարելավումը,
•ՀՀ կառավարության աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի
իրագործմանն ուղղված աշխատանքների կազմակերպումը,
•նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով աղքատության մակարդակի իջեցումը,
•«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջոցառումների իրականացումը և այլն:
Ա. Նալբանդյանը հանգամանորեն ներկայացրեց նշված, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով տարվա ընթացքում կատարված աշխատանքները:
-Նախորդ տարին լի էր մարտահրավերնեով: Քանի որ մարզը հիմնականում արդյունաբերական է, ուստի առավելաբար աշխարհաքաղաքական իրավիճակով, համաշխարհային շուկայում մետաղի գների կտրուկ անկմամբ պայմանավորված՝ լուրջ դժվարություններ ունեցանք: Այս տարին ևս լի է մարտահրավերներով ու մեզնից մեծ ջանքեր են պահանջվելու սոցիալական խնդիրները մեղմելու, տնտեսական իրավիճակը կայուն պահելու համար, սակայն լիահույս եմ, որ այս տարվա երկրորդ կիսամյակից սկսած՝ իրավիճակը փոքր-ինչ կբարելավվի ու արդեն հաջորդ տարվա իմ հաշվետվության մեջ կկարողանամ անդրադառնալ մարզում արձանագրված լուրջ հաջողություններին,-ամփոփելով խոսքն ասաց մարզպետը:

(Ընդարձակ հաշվետվությանը կարելի է ծանոթանալ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքէջի «Մարզպետարան» բաժնի «Հաշվետվություններ» ենթաբաժնում՝ http://lori.mtaes.am/files/docs/19144.pdf էլ.հասցեով):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 12:52:46