Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայ-ֆրանսիական բարեկամության շառավիղներով

Հայ-ֆրանսիական բարեկամության շառավիղներով 06.06.2014

Շուրջ 22 տարի առաջ Ֆրանսիայի Հանրապետության Նոր-Պա-դը-Կալե դեպարտամենտից մի պատվիրակություն ժամանեց երկրաշարժից տուժած Վանաձոր՝ աղետից հետո բնակչությանը հոգեբանական, մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով: Ժամանակ անց, 1998 թ.-ից, Վանաձորի թիվ 3 և 18 գիշերօթիկ դպրոցների և Նոր-Պա-դը-Կալե դեպարտամենտի «Մանուկների տուն» հաստատությունների միջև բարեկամական կամուրջ գցվեց:

Տուրիզմի զարգացմանն աջակցելու նպատակով

Տուրիզմի զարգացմանն աջակցելու նպատակով 06.06.2014

Հունիսի 5-ին, Լոռու մարզպետարանի և «Վորլդ Վիժն» կազմակերպության նախաձեռնությամբ Լոռու մարզում տուրիզմի զարգացմանն աջակցող կառույցների՝ միջազգային և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ հերթական հանդիպում-քննարկումն էր կազմակերպվել: Նպատակը՝ մարզում տուրիզմի զարգացմանը խթանող ծրագրերի քննարկումն էր, ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնումը:

Լոռու մարզպետը հյուընկալեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորության համատեղ դեսպան Քեթրին Ջեյն Լիչին

Լոռու մարզպետը հյուընկալեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորության համատեղ դեսպան Քեթրին Ջեյն Լիչին 05.06.2014

Հունիսի 5-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հյուրընկալեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորության համատեղ դեսպան Քեթրին Ջեյն Լիչին: Պաշտոնավարման ընթացքում սա տիկին Լիչի երկրորդ հանդիպումն էր Ա. Նալբանդյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը և մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:

Պարգևատրվեցին բարեխիղճ աշխատանքի համար

Պարգևատրվեցին բարեխիղճ աշխատանքի համար 05.06.2014

Երեխաների իրավունքների պաշտպանության օրը աննախադեպ շուքով նշվեց Լոռու մարզում: Նշվեց, բայց շատ ու շատ իրադարձային օրերի նման հաջորդ օրն իսկ մոռացության չմատնվեց: Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված տոնական միջոցառումները կշարունակվեն, վերածվելով միամսյակի:

Փլուզման հետևանքները վերացված են, երթևեկությունը վերականգնված է 04.06.2014

Հորդառատ անձրևների պատճառով Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհը որ հունիսի 3-ի երեկոյան փակվել էր ապարների, ցեխածածկույթի սողանքի հետևանքով, արդեն միակողմանի երթևեկելի էր ժամը 22.45-ի սահմաններում, իսկ հունիսի 4-ին, առավոտից, միջպետական ճանապարհը լիովին երթևեկելի է:

«Աշխատանքի տոնավաճառ»՝ «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի» նախաձեռնությամբ 03.06.2014

«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և Լոռու մարզպետարանի, «Լոռու երիտասարդ սերունդ» ՀԿ-ի և ՀԱԱՀ աշխատանքի տեղավորման ու խորհրդատվության կենտրոնի աջակցությամբ Վանաձորի «Օրրան» կենտրոնում կազմակերպել էր աշխատանքային տոնավաճառ։ Աշխատանքային տոնավաճառի նպատակն էր ստեղծել հարմարավետ ու բարենպաստ միջավայր աշխատանք փնտրողների ու գործատուների համար, ինչպես նաև խրախուսել և նպաստել մարզի երիտասարդության մասնագիտական կողմնորոշմանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-14 17:05:54