Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

07.07.2015

Հուլիսի 7-ին Լոռու մարզպետի հերթական խորհրդակցության  օրն  էր: Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց մարզի  համայնքներում անցած 6 ամիսներին  սեփական եկամուտների  հավաքագրման իրավիճակը: Թեև ընդհանուր առմամբ սեփական եկամուտների հավաքագրումը մարզում 2.8 տոկոսով կամ  մոտ 21 մլն  դրամով  թերակատարվել է, սակայն  նախորդ  տարվա համեմատությամբ  ավելի քան 19 մլն դրամի հավաքագրման աճ կա: 27.7 մլն  դրամով գերակատարվել է գույքահարկի կիսամյա առաջադրանքը: Չորս հարկատեսակների գծով էլ՝ հողի հարկ, տեղական և պետական տուրքեր, հողի վարձակալության  վճարներ, թեև աննշան չափով, թերացում  է արձանագրվել: Մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետներին և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին վերստին հրահանգեց ամենօրյա ուշադրության  կենտրոնում պահել սեփական եկամուտների  հավաքագրման գործընթացը` դրանց անվերապահ կատարման պայմանով:

         Քննարկում ծավալվեց մարզում իրականացվող և նոր մեկնարկելիք կառուցողական ծրագրերի շուրջ: Թեև այս  տարի էականորեն նվազել են պետբյուջեից հրատապ ծրագրերին ուղղված ֆինանսական հատկացումների ծավալները, սակայն, մարզպետի հավաստմամբ, մեծածավալ  աշխատանքներ կիրականացվեն այլ տարբեր  ներդրումային ծրագրերով:

-Առաջիկա չորս  տարում  տարբեր միջոցներով մարզում  3  միլիարդ  դրամի կառուցողական աշխատանքներ կիրականացվեն,-ասաց Ա. Նալբանդյանը, ավելացնելով, որ խելամիտ, նպատակասլաց գործելակերպի դեպքում ներդրումային մեծ ծրագրեր կարելի է բերել  մարզ, որի ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացվում:

Այս  առումով մարզպետը մասնավորապես կարևորեց երկու  խոշորագույն ծրագրերի՝ Վանաձոր-Բագրատաշեն միջպետական և Ստեփանավան-Օձուն միջհամայնքային ավտոճանապարհների կառուցումը: Ի դեպ, առանձնահատուկ է հատկապես Ստեփանավան-Օձուն  հատվածի կառուցումը. ճանապարհը բարձիթողի  վիճակում է  եղել  խորհրդային տարիներից ի վեր:

Այնուհետև քննարկվեցին դպրոցականների ամառային  հանգստին, աշնանային զորահավաքին, COAF հիմնադրամի կողմից հուլիսի 8-ին Դեբետ գյուղի մոտ կառուցվելիք

«Սմարթ» ուսումնական կենտրոնի հիմնարկեքին և այլ  միջոցառումներին առնչվող հարցեր:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 09:13:58