Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետն աննկուն ծառայություն մաղթեց նորակոչիկների

03.07.2015

Մեկնարկել է ամառային զորակոչը:
Հուլիսի 3-ին, Վանաձորի զինվորական կոմիսարիատի բակը մարդաշատ էր, Հայոց ազգային բանակ ճանապարհվեցին Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի նորակոչիկները:
Նրանց բարի ճանապարհ ու աննկուն ծառայություն մաղթեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մարզի ղեկավարը, ով նաև Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահն է, ավանդույթի համաձայն բոլոր նորակոչիկներին առաջին անհրաժեշտության պարագաներ նվիրեց:

Նույն օրը նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեցին  նաև Սպիտակի և Ստեփանավանի տարածքային զինվորական կոմիսարիատներում:  Սպիտակ քաղաքում նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեց և մարզի ղեկավարի անունից առաջին անհրաժեշտության պարագաներ նվիրեց մարզպետի տեղակալ Վանիկ Ասատրյանը, իսկ Ստեփանավանում՝ մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:27:34