Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանքավան մեկնեց ճամաբարականների երկրորդ հերթափոխը

08.07.2015

ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում այս տարի ևս Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում ամառային հանգիստ անցկացնելու հնարավորություն են ստացել 7-13 տարեկան  դպրոցականներ՝ Լոռու մարզի բոլոր տարածաշրջաններից: Ճամբարականների առաջին հերթափոխը՝115 երեխա, մեկնեց հունիսի 19-ին՝ Վանաձոր վերադառնալով հուլիսի 8-ին: Նույն օրը ճամբար մեկնեց 150 դպրոցականով համալրված երկրորդ հերթափոխը: Նրանք ևս 20 օր իրենց ամառային հանգիստը կանցկացնեն «Լուսաբացում»՝ ձեռբերելով նոր ընկերներ:  Երեխաներին ճամբար է ուղեկցում Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Բարոյանը, ով վստահեցնում է, որ պայմանները և կարգապահությունը ճամբարում խստորեն վերահսկվում է պատկան մարմինների կողմից: Նա տեղեկացրեց, որ հուլիսի 27-ին ճամբար կմեկնի այս տարվա վերջին՝ երրորդ հերթափոխը: Դեպի Հանքավան երեխաների տեղափոխմանն աջակցում է «Լոռու դպրոց» հիմնադրամը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:27:34