Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Առաջիկայում կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների խնդիրը 24.07.2014
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հուլիսի 24-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հանդիպեց «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովման ծրագրի» դեռևս շահառուներ ունեցող Սպիտակ քաղաքի և 24 գյուղական համայնքների ղեկավարների հետ՝ հստակեցնելու՝ համայնքների բնակիչները կողմնակի՞ց են նոր բնակարանների կառուցման, ֆինանսական աջակցության տրամադրման (գյուղական համայնքներում), թե՞ բնակարանների գնման վկայագրերի (քաղաքային համայնքներում) տրամադրաման տարբերակներին:

Մարզի ղեկավարն այցելեց «Ծիծեռնակ» ճամբար 24.07.2014
Հուլիսի 24-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն այցելեցին «Ծիծեռնակ» ճամբար: Նրանց ուղեկցում էր նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը: Նրանք շրջայց կատարեցին ճամբարի նորակառույց կացարաններում, ծանոթացան երեխաների առօրյային, ապա և մասնակցեցին տողանի: Ճամբարականներին իր օրհնությունը հղեց Գուգարաց թեմի առաջնորդը, ողջույնի խոսք ասաց մարզի ղեկավարը:

Լոռու մարզպետը հանդիպեց երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած վանաձորցի ընտանիքների հետ 23.07.2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի և մի շարք այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ Շիրակի մարզպետարանում երեկ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի հետագա ընթացքը, ինչպես նաև բնակիչներին հուզող խնդիրները:
Նշվեց Սպիտակի օրը 22.07.2014
Սպիտակ քաղաքի օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել էին դեռևս հուլիսի 15-ին՝ շարունակվելով շուրջ մեկ շաբաթ և համախմբելով քաղաքի մշակութային օջախներին, մարզադպրոցներին, նախակրթարաններին, հարյուրավոր սպիտակցիների: Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի և քաղաքապետարանի աշխատակիցների ջանքերի շնորհիվ միջոցառումներն անցկացվեցին բարձր մակարդակով: Քաղաքում տիրում էր տոնական բարձր տրամադրություն: Գլխավոր միջոցառումն անցկացվեց Սպիտակի մշակույթի տանը: Տոնակատարություններին մասնակցելու նպատակով Սպիտակ էին ժամանել Ֆրանսիայի «Հույս Հայաստանի» կազմակերպության անդամներն՝ ի դեմս կազմակերպության նախագահ Ժիլբերտ Լևոնյանի:

Նշվեց Ալավերդի քաղաքի օրը, Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը 21.07.2014
Արդեն վեցերորդ տարին է, ինչ հուլիս ամսին Ալավերդում համատեղ նշվում է քաղաքի տոնը, Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրը։ Եռատոնի միջոցառումների շարքն այս տարի մեկնարկել է հուլիսի 12-ից, որին մասնակից են դարձել քաղաքի մշակութային օջախները, նախակրթարանները , համերգային համույթներ:
Աշխատանքային խորհրդակցություն 21.07.2014
Հուլիսի 21-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: