Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծանուցում 21.10.2015

Հոկտեմբերի 26-ին, ժամը 12.00-ին Լոռու մարզպետարանում տեղի կունենա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հերթական մամլո ասուլիսը՝ նվիրված մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 2015թ. կիսամյակային արդյունքներին:

Աշխատանքային խորհրդակցություն 19.10.2015

Հոկտեմբերի 19-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Վահագնաձորցին ուխտատեղի ունի

Վահագնաձորցին ուխտատեղի ունի 19.10.2015

Վահագնաձոր համայնքը, որը ներկա պահին 230 բնակիչ ունի, գյուղում քրիստոնեական հավատքի որևէ կառույց չի ունեցել: Միակ աղոթատեղին դժվարամատչելի վայրում գտնվող մատուռն էր, իսկ համայնքի բնակիչները ստիպված էին իրենց հոգևոր արարողությունները կազմակերպել Վանաձորի կամ այլ բնակավայրերի եկեղեցիներում:

«Հայաստանի ազգային փոքրամասնություններն ընդդեմ ցեղասպանությունների»

«Հայաստանի ազգային փոքրամասնություններն ընդդեմ ցեղասպանությունների» 19.10.2015

ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհուրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի ազգային փոքրամասնություններն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով միջոցառումը հոկտեմբերի 17-ին ներկայացվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում:

Լոռու մարզը մասնակցել է «ԱրմՊրոդԷքսպո»   միջազգային մասնագիտացված  ամենամյա ցուցահանդեսին

Լոռու մարզը մասնակցել է «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ամենամյա ցուցահանդեսին 19.10.2015

2011 թ. սկսած ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի երրորդ կիրակին Հայաստանում նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր և այդ օրվան ընդառաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-18-ը Երևանում կազմակերպվել էր «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ամենամյա ցուցահանդեսը և «Հայագրոֆորում» համաժողովը: «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 80 ընկերություն Հայաստանից և Արցախից:

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 15.10.2015

Լոռու մարզպետի մոտ հերթական ընդունելության համար դիմած երկու տասնյակից ավելի քաղաքացիների գերակշիռ մասն այս անգամ էլ մարզպետարան էր եկել ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով: Հիմնավորումներն էլ գրեթե նույնն էին՝ երկու դեպքում հիվանդի բուժումը հարկավոր էր կազմակերպել պետպատվերի շրջանակներում, մյուսները խնդրում էին ֆինանսապես օգնել վառելափայտ գնելու, բնակարանի տանիքը նորոգելու, ընտանիքի նյութական կարիքները հոգալու և այլնի համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-20 16:55:04