Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փառատոն՝ անմոռաց տպավորություններով

15.09.2015

Սեպտեմբերի 6-12-ին Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրում անցկացվեց ավանդական՝ արդեն տասներկուերորդ տարին ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթը, որին Արցախից, ՀՀ 10 մարզերից և Երևանից մասնակցում էր 2066 ընտանիք: 6-7 մրցաձևերում մրցույթն անցկացվեց 3 փուլով, չորս տարիքային խմբերով:
Ընտանեկան մարզական փառատոնին Լոռու մարզից մասնակցեց 13 ընտանիք, որից մեկը Սպիտակ քաղաքը ներկայացնող Նազարյանների հաշմանդամություն ունեցող ընտանիքն էր: Վերջինս, հաղթելով բոլոր 6 մրցաձևերում, դարձավ մրցույթի հաղթող: Մրցանակային երկրորդ տեղը նվաճեց Ափինյանների ընտանիքը՝ Վանաձորից:
Սեպտեմբերի 12-ին՝ մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով շնորհավորելով մրցույթի հաղթողներին, հանձնեց գավաթներ, վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ: Նախագահը ողջունեց «Մարզական ընտանիք» մրցույթի բոլոր մասնակիցներին, մաղթեց հետագա հաջողություններ: Եզրափակիչ փուլին ներկա էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով շնորհավորեց լոռեցի մարզական ընտանիքներին լավագույն մասնակցության համար:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Ռուբեն Մխիթարյանն իր հիացմունքն արտահայտեց խաղերի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ:
-Հիանալի, բարեկամական մթնոլորտ էր և գերազանց պայմաններ՝ մարզական ունակությունները դրսևորելու համար: Հիրավի, անմոռաց տպավորությունների շաբաթ էր,- ասաց նա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27