Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԾՐԱԳՐԵՐ Տուրիզմի զարգացման նպատակով 09.04.2013

Ֆրանսիայի Ռհոն Ալպեր տարածաշրջանի և Հայաստանի համայնքների միության ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսիական ԱՖՐԱՏ տարածքային զարգացման գործակալությունը Հայաստանի մի շարք բնակավայրերում, այդ թվում և Լոռու մարզի մի շարք համայնքերում նախատեսում է իրականացնել տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագիր: Վերջինիս նպատակն է Ռհոն Ալպյան գյուղական տուրիզմով հետաքրքրվող տուրիստական գործակալությունների համար բացահայտել Հայաստանը և դարձնել առավել գրավիչ կոմերցիոն տեսանկյունից:

Եկամուտների հավաքագրման ցուցանիշներն այնքան էլ չեն գոհացնում 08.04.2013

Մարզպետ Արթուր Նալբանդյանն ապրիլի 8-ին անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզի համար կարևոր մի շարք հարցեր:

Մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհակալագրեր հանձնեց «Արտէքսպոյի» մրցանակակիրներին

Մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհակալագրեր հանձնեց «Արտէքսպոյի» մրցանակակիրներին 07.04.2013

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ապրիլի 5-ին շնորհավորեց և շնորհակալագրեր հանձնեց «Միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսի»՝ «Արտէքսպոյի» և մարզային մշակութային մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլում մի շարք անվանակարգերում հաղթող ճանաչված անհատներին, համայնքների և կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նա կարևորեց մարզի մշակութային գործիչների, կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը նման միջոցառումներին:

Շնորհակալագրեր՝ զոհված ազատամարտիկների    մայրերին  և այրիներին

Շնորհակալագրեր՝ զոհված ազատամարտիկների մայրերին և այրիներին 06.04.2013

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն Ապրիլի 7-ի ՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, շնորհավորեց Լոռու մարզի առողջապահական հիմնարկներում աշխատող, զոհված զինծառայողների մայրերին և այրիներին: Միջոցառման նախաձեռնությունը նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանն ու առողջապահության բնագավառի աշխատողների Լոռու մարզի արհեստակցական միությանն էր:

Արթուր Նալբանդյանը ծանոթացավ չորրորդ հրատապ ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքներին

Արթուր Նալբանդյանը ծանոթացավ չորրորդ հրատապ ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքներին 04.04.2013

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հերթական շրջայցը կատարեց Լոռու մարզի համայնքերում: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի, Տի և ՀԳՄ վարչության պետ Դավիթ Մանուչարյանի ուղեկցությամբ նա եղավ Անտառամուտ համայնքում, ծանոթացավ համայնքային խնդիրներին:

Սոցիալական խոցելիության նվազեցման միտումով 03.04.2013

«Մեդիամաքս» գործակալության հաղորդմամբ այսօր Երեւանում տեղի է ունեցել «Հայաստանում աշխատանքային միգրացիային սոցիալական արձագանք» ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրը համատեղ իրականացնում են Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ Տարածքային կառավարման նախարարությունները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27