Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գայլերի հարձակումներից տուժած գյուղացիական տնտեսություններն աջակցություն կստանան ՌԴ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից 13.05.2013

Մայիսի 13-ին Լոռու մարզպետարանում անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցության հիմնական թեման առնչվում էր ՀՀ-ում անկախ պետականության հռչակումից հետո առաջին անգամ անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման աշխատանքներին:

Տոնակատարություն՝ Հաղթանակի և խաղաղության, Շուշիի  ազատագրման օրվա կապակցությամբ

Տոնակատարություն՝ Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ 12.05.2013

Մայիսի 9-ին Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի 68-րդ և Շուշիի ազատագրման 21-րդ տարելիցների կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողի մոտ:

Աշխատանքից կզրկվեն նրանք, ովքեր չեն աշխատի օրենքի սահմաններում 07.05.2013

-Ընտրական գործընթացներն ավարտվեցին, և արդեն անհրաժեշտ է լիարժեքորեն լծվել աշխատանքի, գործել ամենայն նվիրումով,- մայիսի 7-ին անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:-Բնակչությունը մեզնից յուրաքանչյուրից սպասում է լուրջ, արմատական փոփոխություններ, և մենք հուսախաբ անելու իրավունք չունենք,- ասաց նա:-

Նարեկ Կազազյանի մենահամերգը՝ Վանաձորում

Նարեկ Կազազյանի մենահամերգը՝ Վանաձորում 06.05.2013

Մայիսի 3-ին «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամի և մարզպետ Արթուր Նալբանդյանի աջակցությամբ Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ տաղանդավոր, բոլորին քաջ հայտնի երաժիշտ, քանոնահար Նարեկ Կազազյանի մենահամերգը: Համերգը վարում էին դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը և Լոռու մարզպետարանի մշակութային միջոցառումների կազմակերպիչ Մարգարիտա Կիրակոսյանը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 03.05.2013

Մայիսի 7-ին ժամը 11.00-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում տեղի կունենա Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ավանդական դարձած 6-րդ ասմունքի մանկապատանեկան մրցույթ- փառատոնի մարզային փուլը՝ նվիրված հայ մեծանուն պոետներ Պարույր Սևակին և Համո Սահյանին:

Լոռու մարզպետի գավաթի խաղարկությունում 30.04.2013

Վանաձորի մարզապալատում ավարտվեց ֆուտզալի Լոռու մարզպետի գավաթի խաղարկության մրցաշարը։ 16 թիմեր, որոնք ներկայացնում էին մարզի տարբեր համայնքներ, հաղթողին որոշեցին տասնօրյա մրցապայքարում։ Ենթախմբային հանդիպումներից հետո առաջին երկու տեղեր գրաված թիմերը շարունակեցին պայքարն առաջնության հաղթողի կոչման համար։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27