Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները գնահատվեց լավ

10.09.2015

Ինչպես արդեն իրազեկվել է, հանրապետությունում սեպտեմբերի 3-ից անց են կացվում «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ:
Համապետական նշանակության այդ միջոցառումը պլանային բնույթի է և նպատակաուղղված՝ երկրի պաշտպանությանը, զինված ուժերի, պետական կառույցների ու ՏԻՄ մարմինների պատրաստականության բարձրացման և հնարավոր ագրեսիայի հետմղման գործընթացում պատկան մարմինների և ռազմական կառույցների՝ զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Հաշվի առնելով մեր տարածաշրջանում ստեղծված
ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա պայմանական հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:
Համաձայն «Շանթ-2015» զորավարժության սցենարի՝ Լոռու մարզը ներգրավված է նաև զորավարժությունների երկրորդ, այն է՝ օպերատիվ մարտավարական փուլում: Վերջինիս շրջանակներում, սեպտեմբերի 9-ին, վաղ առավոտյան ստացված ներմուծականի պահանջով պետական կառավարչական մարմինը՝ մարզպետարանը, իր գործունեությունն իրականացրեց պահեստային կառավարման կետից: Պլանի համաձայն՝ ՀՀ Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը, ով ի պաշտոնե մարզի քաղպաշտպանության շտաբի պետն է, օպերատիվ խմբերը, վարչությունների և ՔՊ ծառայությունների պետերը զբաղեցրել էին իրենց աշխատատեղերը և, ըստ սահմանված կարգի, ծառայությունների պետերը մարզպետին զեկուցեցին մինչև տվյալ պահը իրականացված աշխատանքների և գործողությունների մասին: Զորավարժությունների շրջանակներում բոլոր գործողություններն իրականացվում էին ըստ պլանի և սահմանված ժամանակացույցի: Քանի որ զորավարժության առաջին փուլին Լոռու մարզը ներկայացել էր լավագույնս, երկրորդ փուլին, փորձն ուսումնասիրելու նպատակով, մասնակցում էին նաև հանրապետության մյուս մարզերի ներկայացուցիչները, ովքեր իրենց հարցերն ուղղեցին հետաքրքրող խնդիրների վերաբերյալ:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության 3-րդ բաժնի պետ, գնդապետ Արմեն Ղալեչյանի գնահատմամբ, կառավարման կետը լիովին համապատասխանում է պահանջվող չափորոշիչներին, առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները նման իրավիճակներում լիարժեք գործելու համար: Գնդապետ Ղալեչյանը, որպես զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ, կատարված աշխատանքները գնահատեց լավ:
Լրագրողների հետ զրուցեց և նրանց հետաքրքրող հարցերին պարզաբանումներ տվեց մարզի ղեկավարը: Նա դրական գնահատեց մարզպետարանի և մարզի ՔՊ ծառայությունների օպերատիվ և համագործակցված աշխատանքը, վստահեցրեց, որ զորավարժությունների ընթացքում խնդիրներ և էական բացթողումներ չեն արձանագրվել և նշեց, որ իրականացված աշխատանքների գնահատականը հնարավոր կլինի տալ միայն արդյունքների ամփոփումից հետո:
-«Շանթ-2015»-ը բոլորիս համար լուրջ քննություն էր: Մեզ մոտ վստահություն
առաջացավ, որ անհրաժեշտության դեպքում մարզի պատասխանատու աշխատողները, ՔՊ ծառայությունները պատրաստ են համագործակցված, օպերատիվ գործողություն-ների,-ասաց նա:
Զորավարժությունների շրջանակներում Լոռու մարզի փրկարարական վարչության ՃԿԿ-ի մասնակցությամբ իրականացվեց ուսումնական տագնապ և տարհանում Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոցում: Ըստ գործողությունների պլանի, ուսումնական տագնապը հնչելուց հետո դպրոցի աշակերտները, ուսուցիչների ուղեկցությամբ, տարհանվեցին դպրոցից, ապա դպրոցի ներսում առաջին օգնություն ցուցաբերվեց ,,վիրավորներին,,: Նախ՝ աշակերտները, ապա դեպքի վայր ժամանելուն պես՝ հրշեջ փրկարարական ջոկատը, հրդեհաշիջում կատարեցին: Օդային տագնապ հնչելուն պես երեխաները օպերատիվ կերպով շարժվեցին դպրոցի նկուղային հարկ:
Դպրոցի աշակերտները ոգևորությամբ նշեցին, որ նմանատիպ ուսումնավարժությունների շնորհիվ արտակարգ իրավիճակներում օպերատիվ գործելու հմտություններ են ձեռք բերել:
«Շանթ-2015» զորավարժությունների մասին դրական արձագանքներ եղան ուսուցչական կոլեկտիվի և ծնողների կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27