Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը պաշտոնապես ներկայացրեց Ալավերդու նորընտիր քաղաքապետին

17.09.2015

Սեպտեմբերի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Ալավերդու քաղաքապետարանում աշխատակազմին և համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին ներկայացրեց Ալավերդու նորընտիր քաղաքապետ Կարեն Փարեմուզյանին, ով պաշտոնավարման է անցնում այսօր: Հիշեցնենք, որ Ալավերդու քաղաքապետի ընտրություններն անց են կացվել այս տարվա հունիսի 7-ին:
Ա. Նալբանդյանը շնորհավորեց Կ. Փարեմուզյանին պատմական հարուստ անցյալ ու գեղեցիկ ավանդույթներ ունեցող արդյունաբերական քաղաքի ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նա գործուն քայլեր կձեռնարկի քաղաքի խնդիրներին լուծում տալու համար:
Մարզի ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց նախկին քաղաքապետ Արտավազդ Վարոսյանին քառամյա աշխատանքային գործունեության համար՝ արժևորելով համայնքում առկա խնդիրներին լուծում տալու, քաղաքը բարետես դարձնելու նրա ջանքերը: Ա. Վարոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետին, քաղաքապետարանի, համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցներին համատեղ բեղմնավոր աշխատանքի համար:
Նորընտիր քաղաքապետն ի պատասխան իր հանդեպ Ալավերդու բնակիչների վստահությանը՝ նշեց, որ ջանք չի խնայի քաղաքն առավել բարեկարգ, ծաղկուն ու նվազ հոգսերով բնակավայր դարձնելու համար՝ այդ հարցում ակնկալելով նաև մարզի ղեկավարի և քաղաքի բնակիչների գործուն աջակցությունը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27