Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Բազե Լոռի» ջոկատի անդամները հանդիպեցին մարզի ղեկավարի հետ

10.09.2015

2015թ.-ի օգոստոսի 17-23-ը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքը, որին, ի թիվս Հայաստանի Հանրապետության մարզերի, Սփյուռքի, Լեռնային Ղարաբաղի հանրապետության, Ջավախքի թիմերի, մասնակցում էր նաև «Բազե Լոռի» ջոկատը՝ ընդգրկված լինելով կարմիր ճակատում: Լոռու մարզը ներկայացրել էր 9 մասնակից, ովքեր շախմատի, բրեյն ռինգի, երգի, գեղանկարչության, պարանի ձգման, սպորտլանդիայի, բազկամարտի, սեղանի թենիսի, ֆուտբոլի անհատական և թիմային մրցապայքարներին մասնակցելով՝ հավաքին ներկայացած 45 թիմերից ընդհանուր միավորներով ճանաչվեցին լավագույնը:
Սեպտեմբերի 10-ին ջոկատի անդամները հանդիպեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ՝ ներկայացնելով իրենց տպավորությունները «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքից: Հանդիպմանը ներկա էին նաև փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետի օգնականներ Արման Սարգսյանը և Տիգրան Էվինյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադարամի Լոռու մարզային կենտրոնի ղեկավար Վահե Դոխոյանը:
Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ջոկատի անդամներին լավագույն ձևով հանդես գալու և հաղթանակով վերադառնալու կապակցությամբ՝ կարևորելով, որ թիմն իր ցուցաբերած ակտիվությամբ, կազմակերպվածությամբ և հաղթանակով բարձր է պահել մարզի պատիվը: Նա երիտասարդներին առաջարկեց ընդգրկվել մարզում իրականացվելիք տարաբնույթ միջոցառումներում՝ խոստանալով աջակցել ցանկացած հարցում:
Ջոկատի անդամները շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին՝ թիմին սատարելու և աջակցելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27