Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ձմռանը պետք է նախապատրաստվել հիմա». Լոռու մարզպետ 13.10.2025

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունների ղեկավարների հետ։ Մարզի ղեկավարն ընդգծել է, որ ձմռան նախապատրաստական աշխատանքները պետք է մեկնարկել հիմա։ Տրվել են հստակ հանձնարարականներ.

«Ապահովել արդյունք և աշխատանքները կազմակերպել չափելի ժամկետներում». Լոռու մարզպետ

«Ապահովել արդյունք և աշխատանքները կազմակերպել չափելի ժամկետներում». Լոռու մարզպետ 10.10.2025

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը տեղակալ Արսեն Ղարիբյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն:

Ուսուցչի օրվա առթիվ պարգևատրվել են մարզի լավագույնները 09.10.2025

Ուսուցիչն արժանի է մշտական ուշադրության և մեծ հարգանքի»,- ընդգծել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը: Պարգևատրվել են` • կամավոր ատեստավորված ուսուցիչների թվով մարզի 10 լավագույն դպրոցի տնօրենները, • միջազգային և հանրապետական օլիմպիադաների մրցանակակիր աշակերտների ուսուցիչները, • «Տարվա լավագույնը» մրցանակաբաշխությունում Լոռու մարզի 8 հաղթողները, • 4-րդ տարակարգ ունեցող ուսուցիչները։

192,8 միլիոն դրամ՝ Լոռու մարզի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով

192,8 միլիոն դրամ՝ Լոռու մարզի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով 09.10.2025

Կառավարությունը հոկտեմբերի 9-ի նիստում պետական բյուջեից մոտ 192,8 միլիոն դրամ է հատկացրել Լոռու մարզին՝ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն

Նորակառույց մանկապարտեզ` Վանաձորում 09.10.2025

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Վանաձորի թիվ 8 նորակառույց մանկապարտեզ: Կառավարություն-համայնք 360 մլն դրամ համաֆինանսավորմամբ նախկին քարուքանդ, խարխուլ մանկապարտեզն ապամոնտաժվել է, տեղում այժմ ահա այսպիսի մանկապարտեզ է։ «Բազմաչարչար գազօջախի պատմությունն այս մանկապարտեզում էր. տեղում է»,- նշել է մարզի ղեկավարը:

Հեռացվում են մայթերին տեղադրված սուրճի ապարատները

Հեռացվում են մայթերին տեղադրված սուրճի ապարատները 08.10.2025

Մայթերը՝ քաղաքացիներին․ Վանաձորի կենտրոնական՝ Տիգրան Մեծ փողոցից հեռացվում են մայթերին տեղադրված սուրճի ապարատները: «Վանաձորի և մարզի բոլոր համայնքների աղճատված արտաքին տեսքը պետք է վերականգնվի։ Միայն Տիգրան Մեծ փողոցի մայթերին տեղադրված է 46 սուրճի ապարատ։ Տնտեսական գործունեություն ծավալելը, հարկ վճարելը, աշխատատեղ ստեղծելը գովելի և խրախուսելի է։ Բայց եկեք պայմանավորվենք՝ դրա տեղը մայթերը, զբոսայգիները, հանրային տարածքները չեն։ Ընդ որում՝ եթե չի կարելի մեկին, չի կարելի ոչ ոքի, այդ թվում և առաջին հերթին՝ որևէ կարգավիճակ, պաշտոն զբաղեցնող անձի։ Վանաձորի համայնքապետարանին շնորհակալ եմ համագործակցության համար»,- ընդգծել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-13 17:28:03