Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տարեցների միջազգային օրը լի էր անակնկալներով 03.10.2017
Տարեցների միջազգային օրվա առթիվ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ոչ միայն շնորհավորական խոսք, բարեմաղթանքներ հղեց մարզի տարեցներին, այլև մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պաշտոնյաներին հանձնարարեց այցելել նրանցից ոմանց, քաջալարել, հանձնել նվերներ:

Ասուլիս նվիրված 2017թ. առաջին կիսամյակի արդյունքներին, առաջիկա խնդիրներին 29.09.2017
Սեպտեմբերի 28-ին մարզային և հանրապետական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մամլո ասուլիսը նվիրված 2017 տնտեսական տարվա անցած ժամանակամիջոցի արդյունքներին, ընթացիկ և կանխատեսված ոլորտային ծրագրերին:

Հայտարարություն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում թափուր հաստիքների մրցույթի մասին 29.09.2017
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ Հիմնադրամի մարզային կառույցների (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ) ղեկավարների, մարզային կառույցների հաշվետար օգնականների, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների, մարզային կառույցների խորհրդատուների հաստիքների համար:
Նախադպրոցական կրթության կազմակերպման կենտրոններ Արջուտ և Գեղասար համայնքներում 28.09.2017
«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը Նախաձեռնություն հանուն երեխաների առողջության և կրթության ծրագրի երրորդ փուլով Լոռու մարզի Արջուտ և Գեղասար համայնքներում դպրոցների հենքի վրա հիմնել է 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպման կենտրոններ, որոնց հանդիսավոր բացման արարողությունները տեղի ունեցան այսօր:

Խորհրդակցություն առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ 28.09.2017
Առողջապահական մի շարք խնդիրների քննարկման նպատակով Լոռու մարզպետարանում խորհրդակցություն էր հրավիրվել մարզի բուժհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկումը վարում էր Լոռու մարզետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամաբարյանը:

Մարիզ մշակութային միջոցառումներին մասնակցեցին ՀՀ մշակույթի նախարարը և մարզի ղեկավարը 25.09.2017
Սեպտեմբերի 24-ին Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում պաշտոնապես բացվեցին թումանյանական հերոսների փայտե քանդակների պուրակը, նոր ենթակառուցվածքային շինությունը, որը կառուցվել է ամերիկահայ երաժիշտ, բարերար Աշոտ Տիգրանյանի ներդրումներով։ Դսեղի հրապարակում բացվեց թումանյանական քարե քանդակների հրապարակը, որը նույնպես իրականացվել է մշակույթի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Մարզի համար այս կարևոր միջոցառմանը մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: