Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր 05.11.2011

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Սպիտակ քաղաքում Հանրապետության ղեկավարն այցելել է բազմաճյուղ տնտեսություն վարող «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերություն: Նախագահը շրջել է համալիրում, ծանոթացել «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի գործունեության ուղղություններին և ծրագրերին, ընկերության ղեկավարության հետ քննարկել «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի զարգացման ծրագրերը:

Թռչկանը փրկվում է 04.11.2011

Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի օրակարգը ձևավորելիս վարչապետի առաջարկությամբ ընդունվել է Թռչկանի ջրվեժի խնդրի համապարփակ լուծումն ապահովող մի որոշում, որով փոփոխություն է կատարվել Լոռու մարզի Մեծ Պարնիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` ջրվեժի գտնվելու վայրի և շրջակայքի մեկ հեկտար հողը փոխադրելով հատուկ պահպանվող տարածքների` բնապահպանական նշանակության հողերի կատեգորիա։

Մարզպետի խորհրդակցությունում 02.11.2011

Մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը շարունակում է մնալ Լոռու մարզպետի ամենօրյա ուշադրության կենտրոնում և պատահական չէ, որ երկուշաբթի օրվա թռուցկաժողովում ևս մարզպետ Արթուր Նալբանդյանը ներկաների ուշադրությունը առաջին հերթին հրավիրեց այդ խնդրին: Թեև նախորդ տարվա համեմատությամբ այս տարի բերքը համեմատաբար առատ էր, սակայն սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը բավականին ցածր է և այս հարցում մարզպետը իր դժգոհությունն արտահայտեց մի շարք համայնքների ղեկավարների անհետևողական աշխատանքից: Անհանգստացնող ծավալներ են ընդունել սեփակնաշնորհված հողերից գյուղացիների հրաժարումը:

Ծանուցում

Ծանուցում 01.11.2011

2011 թ. նոյեմբերի 4-ին, ժամը 11.00-ին, ՀՀ Լոռու մարզպետարանի դահլիճում տեղի կունենա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մամլո ասուլիսը պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ:

Լոռու   մարզխորհրդի  նիստում

Լոռու մարզխորհրդի նիստում 31.10.2011

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը։ Մարզի համայնքների բյուջեների 9 ամիսների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները ներկայացրեց Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը։

Փափագ Ալոյանի հեքիաթը Վանաձորի կերպարվեստի թանգարանում

Փափագ Ալոյանի հեքիաթը Վանաձորի կերպարվեստի թանգարանում 28.10.2011

Խորհրդանշական «Հեքիաթն իմ» խորագրի ներքո կազմակերպված ցուցահանդեսին ներկա լինելու ցանկությունը Լոռու մարզ էր բերել բազմաթիվ հյուրերի հարևան քաղաքներից: Հրավիրյալների շարքերում էին քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր մշակույթի նախարարությունից: Սիրված գեղանկարիչը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի անունից արժանացավ ոսկե մեդալի՝ մարզային մշակութային կյանքի աշխուժացման, կերպարվեստի բնագավառում ունեցած զգալի ներդրման և ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-03-05 15:41:01