Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այց Տաշիրի տարածաշրջան

16.07.2018

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը փոխմարզպետ Արամ Խաչատրյանի և մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխանքային այց կատարեց Տաշիրի տարածաշրջան: Նրանք եղան Մեծավան, Սարչապետ և Տաշիր միավորված համայնքներում, որտեղ խորհրդակցություններ անցկացրեցին համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և համայնքների ակտիվ բնակիչների հետ, իսկ Տաշիրում մարզպետ Հ. Մարգարյանը նաև քաղաքացիների ընդունելություն անցկացրեց:
Խորհրդակցությունների ընթացքում մարզպետը համայնքների ղեկավարներից պահանջեց ջանացավ վերաբերմունք համայնքային խնդիրների նկատմամբ և ակտիվություն տարբերր ներդրումային ծրագրեր ներգրավելու առումով:
-Համայնքների ղեկավարներն իրենց անձնական շահը պետք է ստորադասեն հանրային շահին և ծառայեն բնակչությանը,-ասաց նա:
Այս առումով Հրանտ Մարգարյանը կարևորեց ավագանու ինստիտուտի դերի բարձրացումը հատկապես միավորված համայնքների պարագայում, երբ անհրաժեշտ է լինում բարձրաձայնել առանձին վարչական տարածքների բնակիչներին մտահոգող խնդիրները: Մարզի ղեկավարը համայնքների ղեկավարներին հորդորեց խնդիրներին կարևորություն և լուծումներ տալ ըստ առաջնահերթության՝ միայն ավագանու հետ հանգամանալի քննարկման դեպքում:
Գյուղական համայնքների կողմից բարձրացված խնդիրները հիմնականում վերաբերում էին գյուղտեխնիկայի բացակայությանը, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգմանը, հողերի ոչ լիարժեք մշակմանը և այլն: Մեծավանում բարձրացրեցին նաև գյուղամիջյան կամրջի վերանորոգման խնդիրը և մարզադահլիճ ունենալու անհրաժեշտությունը, քանի որ համայնքը մարզական լուրջ հաջողություններ է արձանագրում: Այստեղ նաև նշեցին, որ համայնքը գորգագործական ավանդույթներ ունի, և նախատեսում են առաջիկայում բիզնես ծրագիր իրականացնել՝ վերստին խթանելով գորգագործությունը: Գորգերի իրացման հարցում մեծավանցիները խնդրեցին մարզի ղեկավարի աջակցությունը, վերջինս էլ խոստացավ հնարավորության սահմաններում օգտակար լինել:
Սեփական եկամուտների հավաքագրման մակարդակն այս համայնքներում այնքան էլ բարվոք չէ, հատկապես հողահարկի գծով, ինչը բացատրվեց չմշակվող հողերի առկայությամբ: Մարզպետ Հ. Մարգարյանն առաջարկեց կոոպերատիվներ ձևավորել՝ որպես օրինակ ներկայացնելով մարզի հաջողություններ գրանցած համայնքներին, որպեսզի հնարավորություն ունենան օգտվելու գյուղտեխնիկայի ձեռքբերման և մի շարք այլ գյուղատնտեսական ծրագրերից:
Տաշիր համայնքում նույն ձևաչափով հանդիպման ընթացքում բարձրացվեց հիմնականում ներհամայնքային տրանսպորտի բացակայության խնդիրը: Մարզի ղեկավարը խոստացավ ոլորտի պատասխանատուների հետ ուսումնասիրել հարցը և արդյունավետ կարգավորման ուղիներ գտնել:
Այնուհետև անցկացվեց քաղաքացիների ընդունություն: Սոցիալական տարաբնույթ խնդիրներով մարզի ղեկավարին դիմեց շուրջ 10 քաղաքացի:
Աշխատանքային այցն ավարտվեց հացահատիկի արտադրությամբ զբաղվող «Բոզոյան» ՍՊԸ-ում, որտեղ մարզի ղեկավարը ծանոթացավ ընկերության արտադրական հնարավորություններին, խնդիրներին և առաջիկա ծրագրերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27