Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

18.07.2018

Հուլիսի 18-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը: Նիստին ներկա էր նաև մարզպետի տեղակալ  Արամ Խաչատրյանը:
Ամփոփվեցին 2018թ. մարզային  ամառային զորակոչի արդյունքները: Մարզի զինվորական կոմիսարները ներկայացրին զորակոչի արդյունքներն ըստ տարածաշրջանների՝ նշելով, որ զորակոչը կատարվել է բարձր մակարդակով և զորակոչային առաջադրանքը կատարված է: Հ. Մարգարյանն իր  գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքներից և շնորհակալություն հայտնեց զինվորական կոմիսարներին նվիրված աշխատանքի համար:
 
Քննարկվեցին նաև մի շարք հարցեր, հստակեցվեցին անելիքները: Հանձնաժողովի հաստատմանը ներկայացվեցին նաև տարեկետման գործեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38