Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզում էր Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան

16.07.2018

 Հուլիսի 16-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը և Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան ներկա գտնվեցին Հայաստանի Բուդո-շին մարտարվեստի ֆեդերացիայի կողմից կազմակերպված վրանային ճամբարի բացման արարողությանը:
Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանի Բուդո-շին մարտարվեստի ֆեդերացիան՝ ի դեմս ֆեդերացիայի նախագահ Սուրեն Օչինյանի, Ստեփանավանի տարածաշրջանում՝ Պուշկինո գյուղից երկու կիլոմետր հեռավորության վրա, անտառի մեջ, կազմակերպում է վրանային ճամբար այս մարտարվեստով զբաղվող պատանիների համար, ովքեր հանգստին զուգահեռ ինտենսիվ պարապմունքներ են իրականացնում: Յուրաքանչյուր տարի Ճապոնիայի դեսպանը մասնակցում է ճամբարի բացմանը, և Ջուն Յամադան նույնպես որոշել է չխախտել ձևավորված բարի ավանդույթը:
Մարզի ղեկավարը և դեսպանը շրջեցին ճամբարում, ծանոթացան ստեղծված պայմաներին, զրուցեցին մարզիկների հետ:
Մարզպետն իր խոսքում նշեց, որ վաղուց է հետևում Սուրեն Օչինյանի գործունեությանը, ողջունելի և օրինակելի է համարում նրա աշխատանքը:
-Վստահ եմ, որ այս մարտարվեստով զբաղվող պատանիները ոչ միայն լավ մարզիկներ, այլև ապագա քաջարի զինվորներ կդառնան՝ բարձր պահելով մեր հայրենքի պատիվն ու անվտանգությունը,-ասաց Հ. Մարգարյանը:
Օրվա երկրորդ կեսին մարզպետը և դեսպանը հանդիպում անցկացրեցին արդեն Լոռու մարզպետարանում: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը և Սուրեն Օչինյանը: Ջ. Յամադան նշեց, որ 1988-ի աղետալի երկրաշաժից հետո գործուն աջակցություն է ցուցաբերել տուժած բնակավայրերին: Շնորհակալություն հայտնելով հայերի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի համար՝ մարզպետը պատրաստակամություն հայտնեց ակտիվորեն համագործակցել դեսպանատան հետ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու ակնկալիքով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27