Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հոկտեմբերի 21-ից 23-ը Վանաձորում կայացավ «Սոցիալ-մանկավարժական նորարարությունների առաջին միջազգային ֆորումը»

23.10.2018

 Վանաձորում անցկացվում է «Սոցիալ-մանկավարժական նորարարությունների առաջին միջազգային ֆորումը», որի կազմակերպիչներն են ՀՀ ԿԳՆ «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը և «Միջազգային վիրտուալ գիտակրթական կենտրոնը»: Պաշտոնական գործընկերներն է ՌԴ-ի Սամարայի մարզի կրթության նախարարության Օտրադնի քաղաքի կրթության վարչությունը:
Ֆորումին մասնակցեց Լոռու փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը: Ողջունելով ներկաներին՝ փոխմարզպետը մասնավորապես նշեց.
-Հայաստանն այսօր դարձել է գիտակրթական կարևոր կենտրոն: Մեր դպրոցներում և բուհերում կան որակյալ կրթության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Գիտելիք ստանալու լավագույն կենտրոններից մեկն էլ հանդիսանում է Լոռու մարզը, որտեղ գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների խորացված կենտրոններ: Մեր մարզը շոշափելի հաջողություններ է գրանցել նորարարական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ նկատելի է մարզի ներուժը: Համոզված եմ, որ մեր հանդիպումները շարունակական կլինեն և կնպաստեն կրթական ոլորտի զարգացմանը:
Նա նաև փոխանցեց Լոռու մարզպետի ողջույնի խոսքն ու պատրաստակամությունը՝ մարզպետարանում եղած միջոցներով աջակցելու ֆորումի որդեգրած նպատակների իրականացման գործին:
Սոցիալ-մանկավարժական նորարարությունների առաջին միջազգային ֆորումը Հայաստանում հանդիսանում է «Սոցիալ-մանկավարժական նորարարությունների Միջազգային տոնավաճառի» բաղկացուցիչ մասը:
Ֆորումի նպատակն է վեր հանել փորձաքննել և տարածել կրթության ոլորտում սոցիալական նշանակություն ունեցող արդյունավետ լուծումները:
Ֆորումին մասնակցելու համար ՌԴ-ից ժամանելու էին կրթության ոլորտի 16 մասնակիցներ, որոնք դպրոցական և նախադպրոցական հաստատությունների փորձառու ղեկավարներ են:
Ֆորումին մասնակցում էին Վանաձորի դպրոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆիոլետովո և Լերմոնտովո համայնքների դպրոցների ներկայացուցիչներ:
Ֆորումի շրջանակներում նախատեսվում է կրթական տոնավաճառի հանդիսավոր արարողության բացում, նորարարությունների ցուցադրումներ, վարպետության դասեր, ինչպես նաև այցեր Վանաձոր քաղաքի թիվ 27 հիմնական դպրոց, ՀՀ ԿԳՆ «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ, Դիլիջանի UWC միջազգային դպրոց, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, Երևանի TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաև Լոռու մարզի և Երևան քաղաքի տարբեր մշակութային կենտրոններ և տեսարժան վայրեր:
Ֆորումի հովանավորներ են ՀՀ ԿԳՆ «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի մանկավարժական և ծնողական հանրույթները, Երևանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղը, Վանաձորի քաղաքապետարանը, «Լոռու դպրոց» հիմնադրամը, «ԼՄՍԵ» հիմնադրամը, Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցը, Վանաձորի կերպարվեստի թանգարանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53