Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարեկան հաշվետվությամբ հանդես եկավ Քաղաքաշինության վարչությունը

Տարեկան հաշվետվությամբ հանդես եկավ Քաղաքաշինության վարչությունը 02.02.2016

Քաղաքաշինության վարչության 2015թ. աշխատանքային հաշվետվությունը ներկայացրեց վարչության ճարտարապետական բաժնի պետ Վալերի Անտոնյանը:

Հարսանյաց հանդես Մարգահովտում

Հարսանյաց հանդես Մարգահովտում 01.02.2016

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից օրեր առաջ անցկացված քաղաքացիների հերթական ընդունելությանը հաճելի անակնկալ մատուցվեց: Ընդունելության եկած Մարգահովիտ գյուղի բնակիչ Անահիտ Խաչատրյանն, ով խնամատար ընտանքի մայր է, ուրախությամբ հայտնեց, որ պատրաստվում է ամուսնացնել արդեն չափահաս դարձած, սակայն դեռևս իր ընտանիքում ապրող տղային և մարզպետին հրավիրում էր ներկա գտնվել հարսանյաց հանդեսին:

Աշխատանքային խորհրդակցություն 01.02.2016

Փետրվարի 1-ին Լոռու մարզպետի հերթական աշխատանքային խորհրդակցության օրն էր: Մինչ օրակարգային հարցերին անցնելը մարզպետ Ա. Նալբանդյանը շնորհավորեց մարզպետի տեղակալ Վանիկ Ասատրյանին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ` հոբելյարին մաղթելով անձնական և աշխատանքային հաջողություններ:

Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության համատեղ հայտարարությունը 29.01.2016

Սույն թվականի փետրվարի 1-ից հանրակրթական դպրոցներում դասապրոցեսը վերսկսվելու կապակցությամբ վիրուսաբանական իրավիճակը մարզում վերահսկելու նպատակով խստորեն արգելվում է սուր շնչառական վարակներով հիվանդների մուտքը ուսումնական հաստատություններ (ախտանիշներ՝ գլխացավ, մկանացավ, բարձր ջերմություն, հազ, թուլություն, հարբուխ, հեղձուկ, արյունահոսություն քթից), մինչև նրանց լիարժեք ապաքինումը: Նշված ախտանիշներով հիվանդներին ևս մեկ անգամ կոչ ենք անում դիմել բուժհաստատություններ:

Տարեկան հաշվետվություններ ներկայացրին Ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչությունը,  Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը

Տարեկան հաշվետվություններ ներկայացրին Ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչությունը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը 29.01.2016

2015թ. աշխատանքային հաշվետվություններով հանդես եկան Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Հրայր Պապոյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը: Հաշվետվություններին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, Վանիկ Ասատրյանը, աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, բաժինների աշխատակիցները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Տարեկան հաշվետվություն ներակայացրեց Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը

Տարեկան հաշվետվություն ներակայացրեց Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը 29.01.2016

Հունավարի 29-ին տարեկան հաշվետվություն ներկայացրեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Միրնաս Սայադյանը: Հաշվետվություններին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, բաժինների աշխատակիցները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59