Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱԳՐՈՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

19.09.2019

Մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց «Ֆերմերներից ֆերմերներին» ծրագրի տնօրեն Մակրիտա Ավջյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մ. Ավջյանը նշեց, որ նախատեսում են Լոռու մարզում պիլոտային ծրագիր իրականացնել ագրոտուրիզմի զարգացման նպատակով, քանի որ Լոռին ունի զբոսաշրջության հատկապես այս ճյուղի զարգացման լայն հեռանկարներ: Ծրագրի շրջանակներում, ըստ նրա, նախատեսվում է միջազգային փորձագետի ներգրավում, ով երկու շաբաթվա ընթացքում մարզի ագրոտուրիզմի զարգացման հնարավորությունների գույքագրում կիրականացնի: Փորձագետի ներգրավմամբ նախատեսվում է շահագրգիռ անձանց վերապատրաստումներ իրականացնել, այնուհետև ուղղորդել նրանց և խորհրդատվություն տրամադրել հետագա գործունեության ընթացքում: Ծրագիրը ենթադրում է նաև ճանապարհային քարտեզի ուրվագծում: Ըստ ծրագրի տնօրենի, սա առաջին քայլը կլինի արդեն հաջորդ տարիներին այլ ուղղություններով ուսումնասիրություններ կատարելու և այլ փորձագետների ևս ներգրավելու առումով:
Գայանե Մարկոսյանը ողջունեց նախաձեռնությունը և նշեց, որ մարզպետարանը պատրաստ է աջակցելու ծրագրի արդյունավետ իրականացմանը.
-Մենք պատրաստ ենք համագործակցության և ողջունելի է, որ, որպես պիլոտային ծրագիր, այն նախաձեռնել եք իրականացնելու հենց Լոռու մարզում: Վստահեցնում եմ ձեզ, որ Լոռին ունի հանրապետությունում ամենագրավիչ զբոսաշրջային մարզը դառնալու բոլոր հնարավորությունները, և մենք պատրաստ ենք ամեն ինչ անելու այդ նպատակը կյանքի կոչելու համար,-ասաց Գ. Մարկոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00