Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխությանը կմասնակցի նաև Լոռու մարզը

18.09.2019

Սեպտեմբերի 20-22-ը Երևանում կանցկացվի «Երկրները մեկ հարկի տակ» անվանումը կրող ամենամյա ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխությունը, որին կմասնակցի նաև մարզի պատվիրակությունը Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի գլխավորությամբ:

Այսօր կազմակերպչական մի շարք հարցերի քննարկման նպատակով մարզպետի տեղակալը խորհրդակցություն էր հրավիրել մարզպետարանի և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Գ. Մարկոսյանը կարևորեց միջոցառման ընթացքում Լոռու մարզը պատշաճ և համակողմանիորեն ներկայացնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ այս օրերին համատեղ ուժերով լուրջ ջանքեր են ներդրվել այդ ուղղությամբ:

 «Երկրները մեկ հարկի տակ» ամենամյա միջազգային ցուցահանդեսն արդեն

իններորդ տարին է, ինչ ծառայում է որպես հարթակ միջազգային և տեղական կազմակերպությունների,դեսպանությունների և հյուպատոսությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև կապեր ստեղծելու և միջազգային համագործակցություն սկիզբ դնելու համար:Այս տարի ևս կայանալիք միջազգային ցուցահանդեսը «մեկ հարկի տակ» կմիավորի տասնյակ տեղական և միջազգային արդյունաբերական կազմակերպություններ և կառույցներ, այդ թվում՝ նախարարություններ, դիվանագիտական և մարզային կառույցները: Սեպտեմբերի 20-ին «Մուլտի Գրանդ Փարավոն» հյուրանոցում տեղի կունենա համաժողովը և բացման արարողությունը, որին կմասնակցի նաև Գայանե Մարկոսյանը: Սեպտեմբերի 21-ին Հյուսիսային պողոտայում կանցկացվի ցուցահանդես-վաճառք, որին կմասնակցեն նաև մարզպետարանի ներկայացուցիչները, ինչպես նաև Լոռու մարզից 6 տնտեսվարողներ, մեկական ներկայացուցիչ զբոսաշրջության և մշակույթի ոլորտներից:

Արդեն սեպտեմբերի 22-ին Prime Hall ռեստորանային համալիրում տեղի է ունենալու Գալա ընթրիք և մրցանակաբաշխություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59