Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն 01.03.2019
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն հայտարարում է «Take Action» Կանանց քաղաքական ակումբ ծրագրի մասնակիցների/անդամների մրցույթ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։ Այն հնարավորություն կտա զարգացնելու կանանց գիտելիքներն ու կարողությունները քաղաքական դաշտում, ծանոթանալու ակտիվ կանանց հետ, հանդիպելու հայտնի կին քաղաքական գործիչներին և դառնալու քաղաքական ակումբի անդամ: Մանրամասներին և դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար այցելել հետևյալ կայքէջ՝ https://bit.ly/2E26ytd ։

Շուրջօրյա աշխատանքներ կիրականացվեն ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով 01.03.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ ձյան առատ տեղումների հետևանքով մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության աշխատակիցներն այսօր վաղ առավոտից շրջայցեր են իրականացնում հանրապետական և միջպետական ճանապարհների անցանելիության վերահսկման նպատակով:Նրանք մասնավորապես եղել են Մ8 և Մ3 ճանապարհներին: Բաժնի պետ Վահրամ Ղարսյանի վստահեցմամբ, ճանապարհների պահպանություն իրականացվող ճանապարհաշինական ընկերությունները շուրջօրյա աշխատանքներ կիրականացնեն ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով:
Փետրվարի 28-ին իր աշխատանքային օրվա մեծ մասը մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց Ալավերդի քաղաքում: Նա նախ հյուրընկալվեց «Անկյուն+3» հեռուստաընկերության տաղավարում: Մարզի ղեկավարի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումայնի մասնակցությամբ անցկացված հաղորդման շրջանակներում Ա. Ղուկասյանը բարձրաձայնեց գործարանի ապագայի հետ կապված ՀՀ կառավարության և անձամբ իմ մոտեցումները՝ վստահեցնելով, որ արվելու է ամեն հնարավորը գործարանի վերագործարկման համար: Լուրջ ջանքեր պետք է գործադրվեն տարածաշրջանում ծառացած սոցիալական խնդիրները լուծելով հանդերձ՝ նվազեցնել նաև բնապահպանական ռիսկերը:

Քաղաքացիների ընդունություն՝ Լոռու մարզպետարանում 28.02.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից այսօր անցկացված քաղաքացիների ընդունելությունը դարձյալ մարդաշատ էր: Մարզի ղեկավարն ընդունեց ավելի քան 60 քաղաքացու Վանաձորից և մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից: Խնդրանքները բազմաբնույթ էին: Ինչպես միշտ գերակշռում էին ֆինանսական աջակցության, անվճար բուժօգնություն ստանալու, աշխատանքի տեղավորման, կոմունալ-կենցաղային բնույթի, բնակարանային պայմանների բարելավման, հողերի չափագրման հարցերը և այլն:
Դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլն արդեն մի քանի օր է, ինչ ընթանում է: Այն մեկնարկել է փետրվարի 23-ին և կշարունակվի մինչև մարտի 13-ը: Բացի ինֆորմատիկա առարկայից, որի մարզային փուլն անցկացվում է Վանաձորի թիվ 5 ավագ ու «Մաթեմատիկային և բնագիտական առարկաների թեքումով հատուկ» դպրոցներում, մյուս բոլոր առարկաներից օլիմպիադաներն անցկացվում են Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցում:




