Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը պարգևատրեց հաղթանակներ գրանցած մարզիկներին

03.06.2019

Մայիսի 31-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց և շնորհավորագրերով պարգևատրեց ու դրամական պարգևներ հանձնեց Ուկրայինայի Հանրապետության Լուցկ քաղաքում կայացած ուժային եռամարտի պատանիների աշխարհի առաջնության 67.5 կգ քաշային կարգում երկրորդ տեղ գրաված Արամ Գաբրիելյանին, վերջինիս մարզիչ Կամո Գաբրիելյանին, 75 կգ քաշային կարգում առաջին տեղ գրաված Ջոնիկ Եսայանին, մարզիչ Գոռ Վարդանյանին, Լուցկ քաղաքում կայացած ուժային եռամարտի աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգում երկրորդ տեղ գրաված Ալեքսանդր Ավետիսյանին, մարզիչ` Արամ Զուրաբյանին, 82.5 կգ քաշային կարգում բացարձակ չեմպիոն հռչակված Զորիկ Պողոսյանին, մարզիչ` Արեն Պալյանին, 75 կգ քաշային կարգում բացարձակ չեմպիոն հռչակված Արտյոմ Սոլոյանին, ուժային եռամարտի պատանիների աշխարհի առաջնության 60կգ քաշային կարգում առաջին տեղ գրաված Արթուր Առաքելյանին և Սամվել Հարությունյանին, 67.5 կգ քաշային կարգում առաջին տեղ գրաված Հովհաննես Անտոնյանին, Ուկրայինայի Հանրապետության Լուցկ քաղաքում կայացած ուժային եռամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունում բացարձակ չեմպիոն հռչակված Գագիկ Սարոյանին:

Մարզպետը շնորհավորեց չեմպիոններին Հայաստանի ու մարզի պատիվը բարձր պահելու համար և հույս հայտնեց, որ հաղթանակները կշարունակեն հաջորդել մեկը մյուսին: Մտերմիկ զրույցի ընթացքում մարզիկները կիսվեցին իրենց տպավորություններով և շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին իրենց նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:

Նրանք Ա. Ղուկասյանին խորհրդանշական շնորհակալագիր և հուշանվեր հանձնեցին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53