Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ «ՍՈԼԱՐ ԳՐՈՒՊ»ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

23.09.2019

Այսօր Լոռու մարզպետարանի՝ ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Սոլար Գրուպ» ընկերության միջև՝ ի դեմս գործադիր տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանի, ստորագրվեց համագործակցության հուշագիր:

Հաշվի առնելով այն, որ Լոռու մարզպետարանը կարևորում է վերականգնվող էներգիայի օգտագործումը և աջակցում է արևային էներգիայի տարածմանն ուղղված քայլերին,  հուշագրի շրջանակներում համաձայնություն ձեռք բերվեց այն մասին, որ «Սոլար Գրուպը» Լոռու մարզպետարանի աջակցությամբ իրականացված նախագծերից ստացված հասույթի մինչև 5 տոկոսը կներդնի մարզպետարանի կողմից ընտրված հաստատություններում (դպրոցներ, համաբուժարաններ, մանկապարտեզներ) արևային կայաններ կառուցելու համար:

«Սոլար Գրուպը», լինելով վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջազգային ստանդարտներով առաջնորդվող ընկերություն, նախագծում և իրականացնում է մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ արևային ֆոտովոլտային համակարգեր, էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ և այլն:

 Կարևորելով Լոռու մարզպետարանի և ընկերության այսօրինակ համագործակցությունը՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ մարզային ենթակայության հիմնարկներին առաջարկություն կներկայացվի արևային կայաներ տեղադրելու վերաբերյալ՝ կարևորելով այլընտրանքային էներգիայի համակարգերի էներգաարդյունավետությունը՝ ծախսերի առումով և մատչելիությունը:

Քննարկվեցին հետագա համագործակցության հետ կապված մի շարք այլ հարցեր ևս:

     

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36