Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Երկրները մեկ հարկի տակ»

23.09.2019

Սեպտեմբերի 20-22-ը Երևանում անց է կացվում «Երկրները մեկ հարկի տակ» անվանումը կրող ամենամյա ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էր նաև մարզի պատվիրակությունը «Երկրները մեկ հարկի տակ» ամենամյա միջազգային ցուցահանդեսն արդեն իններորդ տարին է, ինչ ծառայում է որպես հարթակ՝ միջազգային և տեղական կազմակերպությունների, դեսպանությունների և հյուպատոսությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև կապեր ստեղծելու և միջազգային համագործակցություն սկիզբ դնելու համար: Այս տարի ևս միջազգային ցուցահանդեսը «մեկ հարկի տակ» էր միավորել տասնյակ տեղական և միջազգային արդյունաբերական կազմակերպությունների և կառույցների, այդ թվում՝ նախարարություններ, դիվանագիտական և մարզային կառույցները: Սեպտեմբերի 20-ին «Մուլտի Գրանդ Փարավոն» հյուրանոցում տեղի ունեցավ համաժողով և բացման արարողություն: Սեպտեմբերի 21-ին Հյուսիսային պողոտայում անցկացվեց ցուցահանդես-վաճառք, որին մասնակցեցին նաև մարզպետարանի ներկայացուցիչները, ինչպես նաև Լոռու մարզից 6 տնտեսվարողներ, մեկական ներկայացուցիչ՝ զբոսաշրջության և մշակույթի ոլորտներից:
Արդեն սեպտեմբերի 22-ին Prime Hall ռեստորանային համալիրում տեղի ունեցավ Գալա ընթրիը և մրցանակաբաշխությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:43:14