Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ՚ ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԳՈՐԾԱՐԱՐ ՏԻԳՐԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ

20.09.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց գործարար Տիգրան Ալեքսանյանին  և «ԱրխիԴաչ», «Առդեսկ» ընկերությունների ներկայացուցիչ Սարգիս Հակոբջանյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Տիգրան Ալեքսանյանը մարզի ղեկավարին տեղեկացրեց, որ նախատեսում է Մարգահովիտ համայնքում  իրականացնել շուրջ 2-3 մլն դոլար արժողությամբ խոշոր ներդրումային ծրագիր՝ հիմնելով Էկո-ռիզորթ ՝ հյուրանոցային համալիր, ձիրաշավարան՝ ամառային և ձմեռային լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր հարմարություններով և ժամանցների կազմակերպմամբ, էկոլոգիապես մաքուր սննդի մատուցմամբ և այլն:

-Այն եզակի զբոսաշրջային գոտի կլինի Լոռու մարզում: Նախատեսվում է ստեղծել հրաշալի միջավայր՝ մարզում զբոսաշրջությունը զարգացնելու, հետևաբար նաև՝ Լոռու մարզի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով,-ասաց գործարարը:

Վերջինս նշեց, որ աշխատում է «ԱրխիԴաչ» և «Առդեսկ» ընկերությունների ճարտարապետական թիմի հետ, ովքեր ներկա դրությամբ իրականացնում են նախագծային աշխատանքներ:

Գործարարը տեղեկացրեց որ ներկայում կազմակերպչական խնդիրներն են կարգավորվում, իսկ բուն աշխատանքները  կմեկնարկեն արդեն հաջորդ տարի: Ա. Ղուկասյանը պատրաստակամություն հայտնեց անպայման սատար լինել ծրագրի իրականացմանը՝ հայտնելով իր անվերապահ աջակցությունը:

-Ես անձամբ և Լոռու մարզպետարանը պատրաստ ենք աջակցելու Լոռու մարզում իրականացվելիք բոլոր ներդրումային ողջունելի ծրագրերին, որոնք կնպաստեն մեր մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը և բնակչության կենսամակարդակի բարձրացմանը,-ասա Ա. Ղուկասյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:11:43