Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարդու իրավունքների փառատոնը եզրափակվում է վազքի մարաթոնով և տոնական համերգով

23.09.2019

 «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն արդեն երկրորդ տարին է` Հայաստանում կազմակերպում է «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնը։
Այն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից:
Փառատոնը նպատակ ունի հանրային մշակութային միջոցառումների միջոցով բարձրացնելու մարդու իրավունքների մասին իրազեկվածությունը, դառնալու երիտասարդների համար նոր գիտելիքներ ստանալու այլընտրանքային հարթակ, ստեղծելու մարդու իրավունքների վերագնահատման և արժևորման մշակույթ։
Այս տարի փառատոնը նվիրված էր ատելության խոսքի դեմ պայքարին և տեղի ունեցավ սեպտեմբերի 14-20-ը՝ «Ես էլ եմ այստեղ» խորագրով։
Փառատոնը մեկնարկել էր Երևանում, իսկ մյուս միջոցառումների կանգառը եղել է Վանաձորը։
Միջոցառումների շրջանակներում անցած օրերին Վանաձորում անց են կացվել դասախոսություններ, քննարկումներ, թատերական ներկայացումներ՝ մեծ հաճույք պատճառելով մարզկենտորնի բնակիչներին:
Սեպտեմբերի 20-ը միջոցառումների վերջին օրն էր, և փառատոնն ամփոփվեց վազքի մարաթոնով ու տոնական համերգով:
ՀՀ Անկախության օրվան ընդառաջ կազմակերպված «Վազի՛ր հանուն իրավունքների» խորագիրը կրող վազքի մարաթոնին ներկա էր ու բոլոր մասնակիցներին մարզի ղեկավարի և իր անունից ողջունեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Օգտվելով առիթից՝ նա նաև շնորհակալություն հայտնեց «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնին նման ողջունելի նախաձեռնությամբ հանդես գալու և միջոցառումների հարթակը Վանաձոր տեղափոխելու համար:
-Իսկապես շատ կարևոր նախաձեռնություն է: Մեզնից յուրաքանչյուրը պետք է իրավագիտակից լինի, կարողանա տարբերակել իր իրավունքներն ու պարտականությունները, և միայն այդ դեպքում կարող ենք երազել իրավական երկիր ունենալու մասին,-իր խոսքում նշեց Գ. Մարկոսյանը:
«Վազի՛ր հանուն իրավունքների» խորագրով վազքի մարաթոնը, որին մասնակցում էին մի խումբ պատանիներ ու աղջիկներ, մեկնարկեց Շառլ Ազնավուրի մշակույթի պալատից:
Արդեն երեկոյան Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում տեղի ունեցավ տոնական բացօթյա համերգ «Լավ էլի» և «Բամբիռ» ռոք-խմբերի մասնակցությամբ՝«Ռոքը հանուն իրավունքների» խորագրով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22