Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետն այցելեց  Մարգահովտի դպրոց

Լոռու մարզպետն այցելեց Մարգահովտի դպրոց 01.09.2017

Մեկնարկեց 2017-2018թթ նոր ուսումնական տարին: Ինչպես ամենուր, այնպես էլ Լոռու մարզի դպրոցներում, միջին մասնագիտական կրթական հաստատություններում, բուհերում գիտելիքի օրը նշվեց մեծ հանդիսավորությամբ, տոնական բարձր տրամադրությամբ։ Այն առանձնակի տոնական էր հատկապես ուսումնական տարվա առաջնեկների՝ առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար: Ուսումնական տարվա նախօրեին Գիտելիքի օրվա կապակցությամբ ուսումնականներին, մանկավարժներին ու դասախոսներին շնորհավորական ուղերձ հղեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ հարյուրավոր դպրոցականների պայուսակներ և գրենական այլ պարագաներ պարգևելով «Լոռու դպրոց» հիմնադրամի կողմից:

Հերթական հաղթանակը՝ ՀՀ նախագահի գավաթի խաղարկությունում

Հերթական հաղթանակը՝ ՀՀ նախագահի գավաթի խաղարկությունում 01.09.2017

Օրերս Ծաղկաձորում անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն հաշմանդամ մարզիկ» մրցույթի եզրափակիչ փուլը, որը տևեց 3 օր: Մասնակցում էին ՀՀ 10 մարզերի մեկական և Երևանից երկուական թիմ:

Կրթական համակարգի օգոստոսյան խորհրդակցություն

Կրթական համակարգի օգոստոսյան խորհրդակցություն 25.08.2017

Օգոստոսի 25-ին Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ Լոռու մարզի կրթության բնագավառի աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը: Ներկա էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը,նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, հանրակրթական դպրոցների տնօրեններ, բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատությունների ղեկավարներ, այլոք:

Հանուն  երեխաների անվտանգության

Հանուն երեխաների անվտանգության 24.08.2017

Մոտենում է նոր ուսումնական տարին և այն կազմակերպված մեկնարկելու համար Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարությամբ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները շարունակում են հանդիպումները շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ, քննարկելու սովորողների անվտանգ երթևեկության ապահովման, նրանց ուսումնառությունից դուրս մնալը կանխելու, անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին աջակցելու և ընդհանրապես նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված բազմաբնույթ հարցեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Լոռու մարզում էր

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Լոռու մարզում էր 24.08.2017

Վերջերս Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի Մեծ Պարնի համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում տեղի հողօգտագործողները, որոնք աչքի են ընկնում նոր մշակաբույսերի ներդրմամբ, մարզի ղեկավարին ներկայացրին ամբարված բերքի մշակման, իրացման, նորագույն գյուղտեխնիկայի, ինչպես նաև ոռոգման ջրի լրացուցիչ քանակների անհրաժեշտության վերաբերյան լուծում պահանջող մի շարք հիմնահարցեր:

	Լոռու մարզի խորհրդի նիստում

Լոռու մարզի խորհրդի նիստում 22.08.2017

Օգոստոսի 22-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախագահությամբ տեղի ունեցավ Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38