Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետին կից ձևավորվում է Երիտասարդական աշխատանքային խումբ

10.10.2019

 Լոռու մարզպետին կից ձևավորվում է Երիտասարդական աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն 18-30 տարեկան ակտիվ ու նախաձեռնող երիտասարդներ մարզի տարբեր տարածաշրջաններից: Ամիսներ առաջ նախնական հավաք իրականացվել է, և այժմ այդ խմբում ընդգրկվելու թեկնածուները տասնմեկն են. այն դեռևս համալրման կարիք ունի: Նրանց հետ հանդիպում ունեցավ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նախ՝ ծանոթանալու, ապա նաև՝ հասկանալու, թե երիտասարդներն ինչպե՞ս են պատկերացնում իրենց գործունեությունը աշխատանքային խմբում:Վերջինիս աշխատանքները կհամակարգի մարզպետի խորհրդական Հարություն Այվազյանը:
Երիտասարդները հանդես եկան մի շարք առաջարկություններով՝ նախնական շրջանում իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ, որոնք առանաձին-առանձին քննարկվեց մարզպետի հետ:
Ա. Ղուկասյանը կարևորեց նրանց ակտիվությունը, հետաքրքիր գաղափարների առաջադրումը՝ նշելով, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի դրանք իրականություն դարձնել:
Երիտասարդների առաջին հանրային ակտիվ քայլը կլինի մասնակցությունը հոկտեմբերի 13-ին Վանաձորի Խնձորուտ թաղամասում անցկացվելիք բարեգործական ծառատունկին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:18:13