Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ «Լավագույն մարզական ընտանիք -2019» մրցույթի եզրափակիչ փուլը

14.10.2019

 Հոկտեմբերի 6-9-ը Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրում անցկացվեց ավանդական՝ արդեն տասնվեցերորդ տարին անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթը, որին մասնակցում էին ընտանիքներ Արցախից, ՀՀ 10 մարզերից և Երևանից: Մրցույթն անցկացվեց 6 մրցաձևում՝ չորս տարիքային խմբի համար, ինչպես նաև երկու տարիքային խմբում` հաշմանդամություն ունեցող ընտանիքների համար:
Ընտանեկան մարզական փառատոնին Լոռու մարզից մասնակցեց 6 ընտանիք՝ Վանաձոր, Տաշիր և Ալավերդի համայնքերից: Մասնակից ընտանիքներին տրամադրվեց միասնական մարզահագուստ և մարզակոշիկ: Լոռեցիներն առանձին մրցաձևերում գրավեցին մեկ` առաջին, երեք` երկրորդ, չորս` երրորդ տեղ: Ընդհանուր հաշվարկում Ալավերդի համայնքից Հանիսյանների ընտանիքը գրավեց երրորդ պատվավոր տեղը: Մասնակից բոլոր երեխաներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրամադրվեց մարզահագուստ: Մրցույթի հաղթողներն ու մրցանակակիրները նախարարության կողմից պարգևատրվեցին հուշանվերներով, հավաստագրերով, մեդալներով, տրվեցին դրամական պարգևներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53