Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՏԱՇԻՐԻ ՕՐԸ

11.10.2019

 Հոկտեմբերի 11- ին Տաշիր քաղաքում հանդիավորությամբ նշվեց Տաշիրի 175-ամյակը: Տոնակատարությունը մարդաշատ էր. տաշիրցիներից զատ՝ պաշտոնատար անձինք, հյուրեր, ովքեր եկել էին կիսելու տաշիրցիների տոնական տրամադրությունը: Տոնախմբությունն անցկացվեց մշակույթի տան մերձակա այգում, որը տոնականորեն զարդարված էր: Հյուրերի թվում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, համայնքապետեր, հյուրեր: Միջոցառումը համեմված էր գեղարվեստական կատարումներով, ուրախ երգ ու պարով: Տաշիրցիներին ողջունեց և իր բարեմաղթանքները հղեց մարզի ղեկավարը:
- Տաշիր քաղաքը մշտապես ունեցել է իր ուրույն դեմքն ու դիմագիծը, որով տարբերվել է ու այժմ էլ առանձնանում է հանրապետության այլ համայնքներից: Տաշիրցի լինելու մեծագույն հպարտությունն է, թերևս, որ ձեզ մղում է շենացնելու, է՛լ ավելի լավը դարձնելու Ձեր ծննդավայրը, պահպանելու և կայուն ավանդույթների վերածելու Ձեր պապերի նիստուկացը, վարքն ու բարքը: Համայնքին մաղթում եմ նորանոր զարգացումներ և առաջընթաց՝ ինչպես քաղաքում, այնպես էլ՝ ժողովրդի կյանքում և աշխատանքի մեջ,-ասաց նա:
Օրհնանքի խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդը:
Միջոցառման շրջանակներում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհակալագրերով պարգևատրեց մի շարք նվիրյալների՝ Տիրամայր Հայաստանի դաստիարակության կենտրոնի պատասխանատու առաքինազարդ քույր Հակինթա Մուրադյանին (հանրապետական և մարզային փառատոներում Տաշիր համայնքը բազմիցս պատվավոր կերպով ներկայացնելու համար), շինարար Դավիթ Պողոսյանին (Տաշիր համայնքում ընթացող ծավալուն շինարարական աշխատանքները
պատշաճ կերպով կազմակերպելու համար), ԼՄ զինկոմիսարիատի Տաշիրի բաժանմունքի պետ Արամ Կարապետյանին (երկարամյա ծառայության և Տաշիրի համայնքապետարանի հետ արդյունավետ համագործակցելու համար), Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նունե Սոլոյանին (Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքներն արդյունավետ, ակտիվ ու մեծ նվիրումով կազմակերպելու համար):
Հնչեցին նաև շնորհավորանքի ու գնահատանքի այլ խոսքեր: Տոնակատարութունը շարունակվեց մինչև երեկո՝ ուրախ պահեր պարգևելով տաշիրցիներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23