Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսուցիչների օրվան նվիրված տոնական միջոցառմանը ներկա էր նաև մարզի ղեկավարը

10.10.2019

 Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցում Ուսուցիչների օրվան նվիրված տոնական միջոցառմանը ներկա էր նաև մարզի ղեկավարը:
Ծրագիրը համերգային էր, մասնակցում էին դպրոցի տնօրեն Վարդան Դոլմաջյանը և մանկավարժները:
Միջոցառման ընթացքում հնչեցին Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի, Ազնավուրի գործերից, Լիլի Բաղինյանը կարդաց Կոմիտասին նվիրված բանախոսություն: Միջոցառման ավարտին հաճելի երաժշտության ու գեղեցիկ կատարումների համար դպրոցի կոլեկտիվին շնորհակալություն հայտնեց Անդրեյ Ղուկասյանը: Նա ուսոցիչներին մաղթեց հոգու արիություն և որպեսզի պատվով կատարեն իրենց առջև դրված ազգապահպան և ազգանվեր առաքելությունը:
Դպրոցի տնօրեն Վարդան Դոլմաջյանն իր հերթին շնորհակալություն հայտներով մարզպետին հրավերը չմերժելու համար նույնպես ջերմ բարեմաղթանքներ հղեց ներկաներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36