Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տաշիր համայնքում բացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ

12.12.2019

 Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքում դեկտեմբերի 11-ին բացվել է Քաղաքացիների սպասարկման հերթական գրասենյակը:
«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում 2015 թ. ի վեր հանրապետության տարբեր մարզերում արդեն հիմնվել է քաղաքացիների սպասարկման 31 գրասենյակ:
ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն իր ողջույնի խոսքում շնորհավորել է համայնքի բնակիչներին գրասենյակի բացման կապակցությամբ և նշել, որ գրասենյակում բնակիչներին համայնքային ծառայություններ կմատուցվեն ավելի դյուրին և կարճ ընթացակարգերով, իսկ համայնքում ընդգրկված բնակավայրերի բնակիչները դրանք կարող են ստանալ անմիջապես իրենց բնակավայրերում՝ առցանց համակարգով:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր կողմից տաշիրցիներին շնորհավորել և նախաձեռնությունը ողջունել է նաև մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը:
Գրասենյակները «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցում են բարձրորակ ծառայություններ, բարձրացնում են համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացների արդյունավետությունն ու թափանցիկությունը: Համայնքապետարանում և քաղաքացիների սպասարկման գրասենյակում աշխատանքներն իրականացվում են Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կիրառմամբ, որը թույլ է տալիս բնակիչներին մատուցել վարչական ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց, հետևել դիմումների և գրությունների ընթացքին:
«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ,Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ ու Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36