Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Նոր Հայաստանում կանայք և երիտասարդներն ազատ ու անկաշկանդ են ակտիվ ներգրավվելու թե՛ քաղաքականության և թե՛ այլ ոլորտներում, մնում է միայն կամք և ցանկություն դրսևորել»

12.12.2019

 Դեկտեմբերի 12-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց ՄԱԿ-ի «Կանանց հզորացման և գենդերային հավասարության» ծրագրի ղեկավար Նատալյա Հարությունյանին և «Կանայք և երիտասարդները նորարար համայնքային զարգացման գործընթացներում» ծրագրի համակարգող Ժաննա Հարությունյանին:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ հյուրերը ներկայացրեցին ՄԱԿ-ի կողմից կանանց հզորացմանը, գենդերային հավասարությանը, երիտասարդների ակտիվացմանն ուղղված ծրագրերը: Նրանք նշեցին, որ այս ուղղություններով աշխատանքներ են տանում՝ սկսած 2012թ.-ից: Կատարվել են որոշակի վերլուծություններ ՏԻՄ-երում կանանց ներգրավվածության, հատկապես փոքր համայնքներում ժողովրդավարական գործընթացներում կանանց և երիտասարդների մասնակցության վերաբերյալ և այլն: Արդյունքներն, ըստ նրանց, գոհացուցիչ չեն եղել և թվով 4 ծրագրեր ուղղվել են նմանատիպ խնդիրների հաղթահարմանը, կանանց և երիտասարդների հզորացմանն ու նրանց ակտիվ ներգրավվածության խթանմանը ՏԻՄ գործընթացներում, քաղաքական դաշտում և այլն:
-Ծրագրերի իրականացման արդյունքում նշված ուղղություններով զգալի արդյունքներ ենք արձանագրում,-նշեցին պատասխանատուները:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով այցելության և կարևոր նախաձեռնություններ կյանքի կոչելու համար՝ մարզի ղեկավարը նշեց, որ ինքն անձամբ և մարզպետարանի աշխատակազմը պատրասատակամ են աջակցելու կազմակերպությանը ծրագրերն արդյունավետ իրականացնելու հարցում:
-Երազում ենք ունենալ այնպիսի հասարակություն, ովքեր կմասնակցեն իրենց համայնքի կառավարմանը և չեն դիտարկի սեփական անձը՝ համայնքից դուրս: Կարծում եմ, առաջին հերթին հասարակության մեջ կարծրատիպեր կոտրելու անհրաժեշտություն կա,-ասաց Ա. Ղուկասյանը:
Նա իր խոսքում նշեց, որ Նոր Հայաստանում կանայք և երիտասարդներն ազատ ու անկաշկանդ են ակտիվ ներգրավվելու թե՛ քաղաքական և թե՛ այլ ոլորտներում, մնում է միայն կամք և ցանկություն դրսևորել, իսկ ինքը՝ որպես մարզի ղեկավար, պատրաստ է սատարելու բոլոր ողջունելի նախաձեռնությւններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09