Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿԻՑ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԳՈՐԾԱՐԱՐԱՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ

13.12.2019

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ մարզպետին կից ձևավորվում է գործարարների ակումբ՝ ոլորտին առնչվող ամենահրատապ խնդիրների քննարկման, ներդրումային ծրագրերի ակտիվացման նպատակով: Նախնական համաձայնությամբ ակումբում ընդգրկված են տարբեր ոլորտներից Լոռու մարզը ներկայացնող թվով 14 գործարարներ՝ սպասարկում, շինարարություն, արտադրություն. գյուղատնտեսություն, հրատարակչություն, ՏՏ ոլորտ, զբոսաշրջություն, հյուրանոցային բիզնես և այլն:
Դեկտեմբերի 12-ին անցկացվեց մարզի ղեկավարի առաջին հանդիպումը ակումբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնայներ:
Շնորհակալություն հայտնելով ակումբում ընդգրկվելու պատրաստակամության համար՝ մարզպետ Անդրեյ Ղոկասյանը նշեց, որ ակումբի կազմը հաստատուն չէ, և հընթացս կարող է համալրվել նաև այլ գործարարներով: Նա իր խոսքում չափազանց կարևորեց ակումբի գործունեությունը՝ նշելով, որ արտերկրյա հանդիպումների ընթացքում իր կողմից ձեռք են բերվում բազմաթիվ գործարար համագործակցային պայմանավորվածություններ, որոնք առավել առարկայական կարող են դառնալ ակումբի շրջանակներում քննարկվելով:
-Արտերկրյա պատվիրակությունների հետ հանդիպումներում շատ կարևոր կլինի նաև ձեր մասնակցությունը, որպեսզի հնարավոր լինի ներդրումային ծրագրերի ներգրավման, ինչպես նաև ձեզ հետ համագործակցության առավել գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել,-ասաց Ա. Ղուկասյանը:
Ողջունելով և կարևորելով մարզի ղեկավարի նախաձեռնությունը՝ գործարարները նշեցին, որ մեծագույն սիրով պատրաստ են համագործակցելու:
Նրանք ներկայացրեցին, իրենց ծավալած գործունեությունը, առկա խնդիրները, հանդես եկան առաջարկություններով:
-Պետության գլխավոր աջակցությունը գործարարներին նրանց «չխանգարելն է», ինչպես նաև օրենսդրական տարբեր կարգավորումները, որոնք կօգնեն ձեզ առավել արդյունավետ գործելու, իսկ այս ուղղությամբ, ինչպես տեսնում եք, զգալի աշխատանքներ են կատարվում,-ասաց մարզպետը:
Հանդիպման ընթացքում մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ակումբի գործունեության հետ կապված՝ նախատեսելով հանդիպումներ կազմակերպել առնվազն ամենամսյա պարբերականությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00