Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Վերադարձ դեպի մարզ. համաչափ զարգացում տեխնոլոգիաների միջոցով» քննարկմանը մասնակցում էր նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը

«Վերադարձ դեպի մարզ. համաչափ զարգացում տեխնոլոգիաների միջոցով» քննարկմանը մասնակցում էր նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը 07.02.2019

Փետրվարի 6-ին Enterprise Incubator Foundation (EIF)-ը՝ համատեղ #LOFT-ի, կազմակերպել էր «Վերադարձ դեպի մարզ. համաչափ զարգացում տեխնոլոգիաների միջոցով» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցեց նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» մարզերում տեխնոլոգիական ծրագրերի զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարինե Ավետիսյանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Լոֆթ»-ի գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը:

«Փարոս» հիմնադրամը նպատակ ունի վերանորոգելու Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցը, տեղադրելու ջեռուցման լոկալ համակարգ

«Փարոս» հիմնադրամը նպատակ ունի վերանորոգելու Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցը, տեղադրելու ջեռուցման լոկալ համակարգ 07.02.2019

Փետրվարի 7-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց հայ-ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին, ծրագրերի ղեկավար Սևան Ամիրյանցին, ներկայացուցիչ Գեղամ Մինասյանին և Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Լիլյա Հարությունյանին:

Համայնքների ղեկավարների մասնակցությամբ առաջիկայում կանցկացվի համաժողով․ նախարար Սուրեն Պապիկյան

Համայնքների ղեկավարների մասնակցությամբ առաջիկայում կանցկացվի համաժողով․ նախարար Սուրեն Պապիկյան 06.02.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և ՀՀ մյուս մարզպետների մասնակցությամբ փետրվարի 5-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացվել՝ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը։

Դսեղի և Չկալովի համայնքապետերը հանդես եկան տարեկան հաշվետվություններով

Դսեղի և Չկալովի համայնքապետերը հանդես եկան տարեկան հաշվետվություններով 06.02.2019

Փետրվարի 5-ին Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Դսեղ և Չկալով համայնքներում՝ ներկա գտնվելով ավագանու նիստերին: Համայնքների ղեկավարները՝ Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը և Չկալովի գյուղապետ Ռոման Շաքարյանը ներկայացրեցին տարեկան հաշվետվությունները՝ անդրադառնալով բյուջեների ծախսային և եկամտային մասերին, տարեկան աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքների կատարմանը:

Թումանյանի 150-ամյա հոբելյանական տարեդարձին նվիրված գլխավոր միջոցառումը՝ փետրվարի 19-ին

Թումանյանի 150-ամյա հոբելյանական տարեդարձին նվիրված գլխավոր միջոցառումը՝ փետրվարի 19-ին 06.02.2019

Փետրվարի 6-ին մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզում Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը:

Հեղափոխության դեպքերն ու դեմքերը խորագրով ցուցահանդես

Հեղափոխության դեպքերն ու դեմքերը խորագրով ցուցահանդես 04.02.2019

Փետրվարի 2-ին Վանաձորի «Թեյնիկ» հակասրճարանում «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպել էր «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» և արվեստագետ Հռիփսիմե Հովհաննիսյանի «ՄԵՆՔ» խորագրերը կրող ցուցահանդես: Այն հասցրել է արդեն հյուրընկալվել Գյումրիում, Իջևանում, Էջմիածնում, Վեդիում, Մարտունիում, Եղեգնաձորում, և Գորիսում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-15 17:32:13