Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 13.946 մլրդ դրամ, որով կհիմնանորոգվի 92.1 կմ ճանապարհ: 1. Մ6՝ Վանաձոր–Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլ: Արժեքը՝ 8.742 մլրդ դրամ: 2. Մ- 3՝ Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 1.1 կմ և 4.0 կմ երկարությամբ ճանապարահատվածների հիմնանորոգում: Ընդհանուր արժեքը՝ 590.0 մլն դրամ: 3. Մ- 3՝ Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 3.2 կմ և 3.9 կմ երկարությամբ ճանապարահատվածների հիմնանորոգում: Ընդհանուր արժեքը՝ 670.0 մլն դրամ:

Կարևորվեց զանգվածայնության ապահովումը և բնակչության ներգրավումը աշխատանքներում 05.06.2019
Հունիսի 8-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակի կազմակերպչական մի շարք հարցերի քննարկման նպատակով այսօր հրավիրվել էր հերթական խորհրդակցությունը՝ Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Խորհրդակցությունն անց էր կացնում մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Վանաձորի քաղաքապետարանի պատասխանատուները վստահեցրեցին, որ աշխատանքներում ներգրավվելիք մարդկային ռեսուրսով և տեխնիկայով հնարավորություն կա մաքրման աշխատանքներ իրականացնել 75-80 ընդգրկվածությամբ, ինչը չափազանց բարձր ցուցանիշ է անգամ հանրապետության մասշտաբով:

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է մարզային և համայնքային նշանակության հարցերի լայն շրջանակ 05.06.2019
Հունիսի 4-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ներկա է գտնվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից անցկացված աշխատանքային խորհրդակցությանը: Վերջինիս ներկա են եղել նաև ՀՀ մյուս մարզպետները:Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային նշանակության հարցեր։ Նախարար Պապիկյանը, խոսելով համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին, մարզպետներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել համայնքների կողմից ներկայացվող ծրագրային հայտերն ու նախագծային փաստաթղթերը՝ անհրաժեշտության դեպքում նրանց ցուցաբերելով մասնագիտական և խորհրդատվական աջակցություն։

Շաբաթօրյակի ընթացքում 115 աղբանոցներից կփակվեն 88-ը 05.06.2019
Համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, համայնքներից ստացված տեղեկատվության համաձայն, շաբաթօրյակին կմասնակցի 10393 քաղաքացի: Աշխատանքներում կներգրավվի 253 տեխնիկա, կօգտագործվի 6244 գործիք: Շաբաթօրյակի ընթացքում 115 աղբանոցներից նախատեսում է փակել 88-ը:
Հրավիրում ենք 05.06.2019
2019թ թվականի հունիսի 11-ին, ժամը 10.00-ին ՀՀ Լոռու մարզպետարանի դահլիճում կանցկացվի ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից կազմված 2020-2022թթ. ՄԺԾԾ-ի (միջնաժամկետ ծախսերի ծրագիր), ներառյալ ՀՀ 2020թ պետական բյուջեի հայտերի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ հանրային քննարկում: Շահագրգիռ կազմակերպություններին՝ այդ թվում և քաղհասարակության ներկայացուցիչներին, հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը: