Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՐԱՑԱՎ ՄԱՅՈՐ ԻՈՍԻՖ ՄՈՆՏՐԵԶՈՐԻ ԵՎ ՆՐԱ ՋՈԿԱՏԻ 114 ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ 215-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

25.08.2019

Օգոստոսի 24-ին Իոսիվ Մոնտրեզորի հուշարձանին համատեղ այց կատարեցին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Լոռու մարզային, Վանաձորի և Սպիտակի քաղաքային իշխանությունները, ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ, հյուրեր՝ հարգանքի տուրք մատուցելով և ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհելովհուշակոթողին:
Միջոցառումն ամեն տարի կազմակերպվում է Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ:
Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու միջնամասից հարավ ընկած տարածքում է գտնվում ռուսական բանակի հրամանատար Իոսիվ Մոնտրեզորի և նրա հետ ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձանը, որը խորհրդանշում է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը: Ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին այս տարածքում 1804 թվականին 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար զոհվել է 30 անգամ գերազանցող պարսից ուժերի հետ անհավասար պայքարում: Ուստի պատահական չէ, որ յուրաքանչյուր տարի այս օրը Լոռու մարզային, Վանաձորի և Սպիտակի քաղաքային իշխանությունները, Հայաստանում Ռուասատանի Դաշնության դեսպանատան, Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի, Լոռու մարզում ռուսական համայնքի ներկայացուցիչները համատեղ այց են կատարում հուշարձանին՝ ի նշան փոխադարձ բարեկամության և հարգանքի:
Ելույթներով հանդես եկան և հավաքվածներին ողջունեցին ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, ներկաներից շատերը՝ իրենց խոսքում կարևորելով հայ-ռուսական բարեկամությունը:
Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների հոգևոր սպասավորների ձեռամբ մատուցվեց հոգեհանգստյան կարգ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27