Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ԱՐՑԱԽ

13.08.2019

Լոռու մարզից առարկայական հանրապետական օլիմպիադային դիպլոմների արժանացած 15 աշակերտներ այսօր մեկնեցին Արցախ՝ իրենց ամառային արձակուրդների վերջին փուլը պատմական Հայաստանի գեղատեսիլ վայրերում անցկացնելու:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ եկել էին ճանապարհելու տարբեր առարկաներից լավագույնը ճանաչված աշակերտներին:
Մարզպետը ևս մեկ անգամ շնորհավորեց նրանց, նշեց, որ այս փոքրիկ ճամփորդությունը լավ հնարավորություն է մեր երկրորդ հանրապետությանն առավել մոտիկից ծանոթանալու, մշակութային արժեքների հետ հաղորդակցվելու և Արցախի իրական նշանակությունն ու նրանց փափագած ազատությունը լիարժեք գիտակցելու համար:
Աշակերտները Արցախում կլինեն 5 օր և հագեցած օրակարգով կմասնակցեն էքսկուրսիաների:
Այցն իրականացել է Մարտակերտի շրջանային վարչակազմի հրավերով՝ «Լոռի-Մարտակերտ» համագործակցության ծրագրի շրջանակներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22