Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԱՖԱՅԵԼ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԸ 95 ՏԱՐԵԿԱՆ Է

14.08.2019

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն այսօր հյուրընկալվեց Վանաձորի պատվավոր քաղաքացի, պետական և հասարակական գործիչ, ՌԴ վաստակավոր շինարար Ռաֆայել Ղարագյոզյանին՝ շնորհավորելու անվանի վանաձորցու ծննդյան 95-րդ տարեդարձը:
Փոխմարզպետը մաղթեց նրան քաջառողջություն, երկար և իմաստալից կյանք ու ապահով ծերություն: Նա նշեց, որ Ռաֆայել Ղարագյոզյանի նման անհատների կենսական փորձն ու իմաստնությունն են, որ կարող են Նոր Հայաստանում նոր ուժ ու եռանդ հաղորդել երիտասարդներին:
Ռաֆայել Ղարագյոզյանը Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից է: Հայաստանում և Ռուսաստանում նրա ղեկավարությամբ կառուցվել և շահագործվել են տասնյակ կարևորագույն օբյեկտներ: Հայաստանին ցուցաբերած հսկայական աջակցության համար նա ճանաչվել է մեր երկրի ոչ պաշտոնական դեսպանը Հյուսիսային Կովկասում: Մեծ ծավալի աշխատանքներ է իրականացրել Կիրովականի վերականգնման գործում: Արժանացել է բազմաթիվ շքանշանների ու պարգևների:
Գայանե Մարկոսյանը հոբելյարին փոխանցեց նաև մարզպետի ջերմ բարեմաղթանքները և առաջարկեց 100-ամյա հոբելյանական տարեդարձը տոնել մարզպետարանի անմիջական աջակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:11:43