Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետ. «Այսուհետ ևս աշխատելու ենք հրապարակային և թափանցիկ» 15.04.2019
Վերջին օրերին լրատվամիջոցներով շրջանառվող Լոռու մարզպետարանի պարգևատրումների վերաբերյալ հրապարակումներին ի պատասխան մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պարզաբանումներ ներկայացրեց չհիմնավորված մեկնաբանությունները կանխելու նպատակով. -Պարգևատրումների թեման որոշ քաղաքական ուժեր և լրատվամիջոցներ շահարկում ու աղավաղում են՝ տարածելով ապատեղեկատվություն, ինչը շփութություն է առաջացնում հանրության շրջանում: Դրանք կանխելու նպատակով հարկ եմ համարում պարզաբանումներ ներկայացնել թե՛ նախորդ տարեվերջի ու թե՛ այս տարվա պարգևավճարների վերաբերյալ: Մարզպետարանի աշխատակիցների համար պարգևավճարներ նախատեսված է բյուջետային երեք տողերի միջոցով:

Անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը 15.04.2019
Ապրիլի 15-ին անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ, հանձնաժողովի նախագահ Անդրեյ Ղուկասյանը: Օրակարգի առաջին հարցով հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը տեղեկատվություն ներկայացրեց նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարական¬ների կատարման վերաբերյալ:

Մարզպետն աշխատանքային այցով եղավ Լեռնապատ համայնքում 12.04.2019
Մարտի 11-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Լեռնապատ համայնքում: Նա նախ այցելեց համայնքային դպրոց: Ինչպես ներկայացրեց դպրոցի տնօրեն Աննա Աբազյանը, ամերիկահայ բարերար Հարութ Բրոնոզյանը դպրոցն առել է իր հովանու տակ, և նրա աջակցությամբ այստեղ բավականին թվով ծրագրեր են իրականացվել և շարունակվում են: Բարերարի ֆինանսական աջակցությամբ ընդամենը օրեր առաջ է ավարտվել դպրոցի մարզադահլիճի վերանորոգումը, իսկ գործարար Գագիկ Սարուխանյանը մարզադահլիճը համալրել է մարզագույքով, աջակցել նաև հանդերձարանների կառուցման հարցում:

Ամեն ինչ կարվի Քաղաքացու օրը բարձր մակարդակով տոնելու համար 12.04.2019
Ապրիլի 27-ին այս տարի առաջին անգամ կնշվի հայկական տոնացույցում տեղ գտած ևս մեկ նշանակալի տոն՝ Քաղաքացու օրը: Այն նախատեսվում է տոնել առանձնակի հանդիսավորությամբ: Միջոցառումների ծրագրի քննարկման նպատակով այսօր խորհրդակցություն էր հրավիրվել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների, մշակութային և տեղեկատվության պատասխանատուների մասնակցությամբ:

Կատարվեցին աղբի մաքրման աշխատանքներ 12.04.2019
Լոռու մարզպետի հանձնարարությամբ Ֆիոլետովոյի համայնքապետարանի աշխատակիցների և համայնքի բնակիչների մասնակցությամբ Վանաձոր-Դիլիջան ավտոմայրուղու Ֆիոլետովո համայնքի տարածքով անցնող հատվածի կուտակված աղբի մաքրման և տեղափոխման աշխատանքներ կատարվեցին: Ամբողջությամբ մաքրվեց մայրուղուն հարակից տարածքները և մայրուղին հատող կամրջակների տակ կուտակված աղբը և տեղափոխվեց աղբի համար նախատեսված վայր։

Մեկօրյա դասընթաց-քննարկում ՀՀ աշխատանքային օրենսդրության շուրջ 12.04.2019
Ապրիլի 11-ին Լոռու մարզպետարանի դահլիճում մարզպետարանի պատասխատաու պաշտոնյաների, մարզի համայնքների ներկայացուցիչների և հաշվապահների մասնակցությամբ անցկացվեց մեկօրյա դասընթաց-քննարկում ՀՀ աշխատանքային օրենսդրության շուրջ: Դասընթացը վարում էր Աշխատանքի իրավունքի պաշտպանի(հաշտարարի)գրասենյակի ղեկավար, ՀՀ աշխատանքային օրենսգրքի համահեղինակ, «Գործք» իրավատեղեկատվական ամսագրի խմբագիր Արթուր Սարգսյանը: Նա անդրադարձավ ՀՀ աշխատանքային օրենսգրքում տեղ գտած փոփոխություններին, օրենսդրության առանձնահատկություններին: Ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին՝ ստանալով սպառիչ պատասխաններ: