Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Համընդհանուր հմտությունները՝ որպես երիտասարդների՝ աշխատաշուկայում մրցունակ լինլու գրավական» խորագրով աշխատաժողովին ներկա գտնվեց նաև փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը

10.09.2019

«ՕքսԵՋԵՆ» հիմնադրամը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակներում իր գործընկեր «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ նախաձեռնել է քննարկումների շարք «Համընդհանուր հմտությունները՝ որպես երիտասարդների՝ աշխատաշուկայում մրցունակ լինլու գրավական» խորագրով: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում այսօր անցկացված աշխատաժողովին ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Նա ողջունեց նախաձեռնությունը իր և մարիզ ղեկավարի անունից՝ կարևորելով երիտասարդների զբաղվածությանն ուղղված ծրագրերի իրականացումը մարզում: Մարզպետի տեղակալն իր խոսքում ասաց, որ բավականի մեծ անջրպետ է նկատվում աշխատաշուկայի պահանջարկի և առաջարկի միջև՝ միաժամանակ նշելով նաև, որ շատ հաճախ ակադեմիական կրթությունը ոչ բավարար է լավ աշխատանք գտնելու առումով, քանի որ երիտասարդներից շատերը պարզապես խնդիրներ լուծելու և միջավայրում իրենց դրսևորելու, թիմային աշխատանք կատարելու հմտություններ չունեն:
-Այսօր մազպետրանում ևս գիտակ, նախաձեռնող երիտասարդ մասնագետների կարիք ունենք, սակայն չենք կարողանում գտնել այն կադրերին, ովքեր կբավարարեն մեր կողմից առաջադրված պահանջները: Կարծում եմ՝ լուրջ անելիքներ կան ոչ ֆորմալ կրթության մասսայականացման ուղղությամբ,-իր խոսքում նշեց Գ. Մարկոսյանը: Նա վստահեցրեց, որ մարզպետարանը մշտապես պատրաստ է լսել երիտասարդ մասնագետներին, ինչու չէ նաև՝ ուղղորդել և աջակցել:
Փոխմարզպետը պատասխանեց նաև ներկաների կողմից առաջադրված հարցերին: 
EU4Youth ծրագրի համակարգող Զարուհի Տոնոյանը, շնորհակալություն հայտնելով մարզպետի տեղակալին, հանդիպմանը ներկա գտնվելու համար, նշեց, որ նախաձեռնության նպատակն է շահագրգիռ կողմերի հետ քննարկել երիտասարդների զբաղվածության հիմնահարցերը, կրթական համակարգի դերակատարությունը աշխատաշուկայում երիտասարդների մրցունակ լինելու գործում, ինչպես նաև քննարկել, թե որքանով է կարևոր անձի զարգացման համընդհանուր հմտությունների ներառումը կրթական համակարգում:
-Այստեղ հնչած բոլոր առաջարկությունները և դիտարկումները՝ փաստաթղթի տեսքով կներկայացվի ՀՀ կառավարությանը,-ասաց նա:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին տվյալներ ծրագրի շրջանակներում կատարված «Հայաստանում աշխատաշուկայի երիտասարդակենտրոն և գենդերազգայուն հետազոտությունից», ինչպես նաև «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» դասընթացի լավագույն փորձը, որին մասնակից է դարձել ավելի քան 300 երիտասարդ Հայաստանի մարզերից:
Կատարվեցին նաև թեմատիկ խմբային աշխատանքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27